Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
Politics

Արժեհամակարգային հիմքերը կործանելու տեսլականը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականից ի վեր ՀՀ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների թեման իրենց օրակարգում են պահում։ Ու ամեն անգամ, երբ թվում էր, թե այս հարցը պետք է լուծում ստանա, սահմանադրական փոփոխությունների թեման այդպես էլ առկախվում էր։

Իրադարձությունների ընթացքը վկայեց, որ խնդիրը ոչ թե եղած սահմանադրաիրավական համակարգը փոխելն է եղել, այլ սահմանադրական փոփոխությունների թեման իշխող ուժի շահերին ծառայեցնելը, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Օրինակ՝ երբ պետք էր ՍԴ դատավորների կազմը փոխել, իշխանությունները միանգամից առաջ մղեցին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե իրականացնելու հարցը։ Բայց երբ ԱԺ-ի միջոցով այդ փոփոխությունները կատարեցին, արդեն անհրաժեշտություն չկար առանձին սահմանադրական փոփոխության գործընթացի։ Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը դիտարկում էր նախագահական համակարգին անցնելու կամ նախագահի լիազորություններն ավելացնելու տարբերակը, եթե հանկարծ «համապատասխան» իրավիճակ ստեղծվի։ Այդպես սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծվեց, սակայն այն փաստացի մի քանի տարի պարզապես «ջուր ծեծեց», քանի որ այդպես էլ հրատապ նշանակություն չստացավ իշխանությունների կողմից, իսկ «սուպերվարչապետական կոստյումը» մնաց Փաշինյանի հագին, որը վայելեց իրեն տրված «ծովից ծով» լիազորությունները։

Դեռ ավելին, նա ոչ միայն եղածով չի բավարարվում, այլև ժամանակի ընթացքում ավելի է ուժեղացնում իր սուպերվարչապետական լծակները։ Սակայն երբ արդեն տեղեկություն կար, որ փոփոխությունների նախագիծը փաստացի պատրաստ է ներկայացնելու հանրային քննարկման, Նիկոլ Փաշինյանը հանկարծ հայտարարեց, թե «Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն», այսինքն, ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն: Այս դեպքում հարց է ծագում՝ եթե գործող համակարգը լիովին ձեռնտու է իշխանություններին, ինչո՞ւ է Փաշինյանը նորից սկսել խոսել նոր Սահմանադրության ընդունման մասին, երբ ի սկզբանե պարզ էր, որ կառավարման համակարգի փոփոխություն տեղի չի ունենալու։ Դրա մասին հայտարարեց նաև թիվ մեկ քպականը՝ Նիկոլ Փաշինյանը: Իհարկե, այն, որ Փաշինյանն ուզում է անընդհատ պատմության մեջ մնալ, կարևոր չէ՝ դրական, թե բացասական լույսի ներքո, ակնհայտ է: Ակնհայտ է նաև, որ նա ուզում է ընդունել տալ «փաշինյանական Սահմանադրություն»:

Մյուս կողմից՝ այդ հանրաքվեն նրա համար կարող է դառնալ յուրատեսակ վստահության քվեարկություն՝ արտահերթ ընտրությունների փոխարեն, ինչի մասին այդքան խոսվում է, ինչի նախապայմանները, սակայն, ամբողջովին բացակայում են: Իրականում կան նաև խորքային այլ պատճառներ։ Նախ՝ շատ փորձագետների համոզմամբ, Սահմանադրություն փոխելով՝ իշխանությունները ձգտելու են գլխավոր օրենսդրական փաստաթղթից դուրս թողնել հայ ազգային ձգտումների մասին դրույթները և հղումը Անկախության հռչակագրին, որտեղ նշվում են նաև Արցախի ճակատագրի հետ կապված նպատակները, կարևորվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և այլն։ Բացառված չէ, որ այդ փաստաթղթից դուրս մնան նաև ազգային արժեհամակարգին ու ինստիտուտներին վերաբերող այլ կարևոր դրույթներ ևս։ Օրինակ՝ Հայ առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակի մասին, ընտանիքի մասին դրույթները։

Պարզ է, որ խնդիր է դրված լիովին նոր Սահմանադրության ընդունման միջոցով մեր պետականությունը զրկել իր արժեքային համակարգից, երբ մեր հանրությունը կհամակերպվի պարտվողականությանն ու զիջողականությանը։ Պատահական չէ, որ դեռևս 2021 թվականին Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է նոր Սահմանադրություն ունենա, ՀՀ գործող սահմանադրությունը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում, ինչից պետք է հրաժարվել: Դրան գումարած՝ հայտարարվում էր, որ Հայաստանը չպետք է տարածքային պահանջներ առաջ քաշի նաև Ադրբեջանի նկատմամբ: Բայց տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ ամեն ինչ նոր Սահմանադրության ընդունմամբ չի ավարտվելու, դրան հետևելու է նաև արժեհամակարգային այլ տարրերի վերափոխումը։ Օրինակ՝ գործող իշխանություններն արդեն իսկ իրենց քայլերով ցույց են տալիս, որ կարող են փոխել ՀՀ զինանշանը, որը հազարամյակներ շարունակ գոյություն ունեցած հայկական պետականության շարունակականությունն է արտահայտում։ Պատահական չէ, որ Փաշինյանը սկսել է շատ խոսել Արագածի մասին, որ ՀՀ տարածքում գտնվող ամենաբարձր լեռն է, իսկ Արարատը մեր ինքնիշխանության տակ գտնվող տարածքից դուրս է։

Այդպիսով նա տեսանելի է դարձնում, որ հակված է Արարատի պատկերը հանել զինանշանի վրայից։ Դե, կարելի է նաև հայկական թագավորությունների զինանշանները ընդհանրապես դուրս բերել, տեղը «թավշյա հեղափոխության» խորհրդանիշները դնել։ Կատակը՝ կատակ, բայց հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում քննադատել էր հայկական 4 թագավորության զինանշանները։ Փաստացի այսօրվա իշխող քաղաքական ուժը, Փաշինյանի գլխավորությամբ, ձգտում է ջնջել նաև մեր պատմությունը, մոռացնել անցյալի հիշողությունը, ու դա արվում է դպրոցից սկսած։ Բոլորովին պատահականություն չէ, որ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի բովանդակությունն այդպիսի մեծ աղմուկ բարձրացրեց։ Ավելին, կան տեղեկություններ, որ Փաշինյանն ընդհանրապես որոշել է «նորովի խմբագրել» տալ մեր ողջ պատմությունը:

Սրան գումարենք այն, որ նախագիծ է շրջանառվում՝ «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն», և ամեն ինչ «տեղը կընկնի»: Հասկանալի է, որ այս ամենը ոչ միայն հանրային պահանջի հետ ընդհանրապես կապ չունի, այլ ուղղակի հակառակորդի պահանջն է, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունն է, որ հայ ժողովուրդը մոռանա անցյալը, իր ազգային արժեքները և դառնա անդեմ զանգված, որին հեշտ կլինի դրդել զիջումների, իսկ հարկ եղած դեպքում քայքայել հայկական պետականությունը։ Բայց դե, եթե հանրային պահանջին հետևելու լիներ այս իշխանությունը, ամեն ինչ այլ կերպ կլիներ, իսկ իրենք վաղուց հեռացած կլինեին...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում