Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank
Socity

«Այնքան էր երազում աղջիկ ունենալ, բայց չկարողացավ տեսնել ու գրկել նրան». կամավոր Տիգրան Ոսկանյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Ջրականում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր Տիգրանս: Երաժշտության հանդեպ մեծ սեր ուներ: Դհոլ էր սիրում նվագել, ինքնուս սովորել էր, գնում էր երաժիշտների մոտ և որոշ ժամանակ հետո տիրապետեց գործիքին: Նվագում էր ընկերական շրջապատում: Ուր գնում էր, իր դհոլն իր հետ էր: Նվագում էր, բոլորին ուրախացնում: Երկրորդից մինչև տասներորդ դասարան ըմբշամարտի է հաճախել: Հաջողություններ է գրանցել այդ սպորտաձևում, պատվոգրեր ու մեդալներ ունի: Մրցումների է մասնակցել Հայաստանում, Վրաստանում, մրցանակային տեղեր գրավել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տիգրանի մայրիկը՝ տիկին Ռուզաննան:

Դպրոցական տարիներին Տիգրանը մեծ սեր է ունեցել Հայ ժողովրդի պատմության և Հայոց լեզվի նկատմամբ: «Պատմության հանդեպ սերը յուրահատուկ էր, միշտ լսում էր հայրենասիրական երգեր, երգում էր»: Քաղցրաշենում է անցել Տիգրանի մանկությունն ու պատանեկությունը, այնտեղ հանրակրթական դպրոց է հաճախել, նաև գյուղի ըմբշամարտի դպրոցը: Կրթությունը շարունակել է Երևանի հենակետային բժշկական քոլեջում՝ ատամնատեխնիկական բաժնում: «Սովորեց, մեկնեց պարտադիր զինծառայության, վերադարձավ ու շարունակեց ուսումը: Բայց մասնագիտությամբ չաշխատեց՝ մա՛մ ջան, գործիքները թանկ են, աշխատեմ, գումար հավաքեմ, որ իմ սեփական գործիքներն ունենամ: Ամեն ինչ ուզում էր իր ուժերով անել: Շատ էր սիրում իր մասնագիտությունը, դասախոսներից մեկն ասում էր՝ Տիգրա՛ն ջան, մեծ հաջողությունների կհասնես: Իր մասնագիտության մեջ հմտացել էր, տիրապետում էր բոլոր նրբություններին: Արդեն բավականին գործիքներ գնել էր»: Տիգրանի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսն անցել է Աշտարակի Մուղնիի զորամասում՝ հակաօդային պաշտպանության ուժերում: Հետո տեղափոխվել է Կապան, այնուհետև՝ Երիցվանք:

«Ասում էր՝ մամա՛ ջան, սարերից չեմ իջնում: Իրենց կայանը, որը հսկում էր օդը, բարձր սարի վրա էր: Ինձ չէր թողնում իր մոտ գնալ, իր եղբայրներն էին մոտը գնումգալիս: Չէր ուզում՝ իր ունեցած դժվարությունները տեսնեմ»: Սկսվեց 44-օրյա պատերազմը: «Այգիներ ենք մշակում, դաշտում էինք, երբ լսեցինք պատերազմի լուրը: Տիգրանս ու եղբայրը հեռախոսը չէին անջատում, գնում ու գալիս էին: Եկավ ինձ մոտ, ժպիտը դեմքին՝ մա՛մ ջան, գիտես, չէ՞, որ շարունակվի, գնալու եմ: Բարկացա անգամ՝ Տիգրա՛ն, նման բան չասես, ոչ մի շարունակվել չկա, քո գնալու կարիքն էլ չի լինի: Մտածում էինք, որ Քառօրյա պատերազմի պես կարճ կտևի: Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ էր ուզում գնալ: Այդ ժամանակ նշանված էր: Հետո Տիգրանիս կինն ինձ ասաց՝ մա՛մ, գիտե՞ս, այն ժամանակ էլ էր ուզում գնալ, մի քիչ խոսեցինք, համոզեցի, բայց ասաց՝ որ շարունակվի, հաշվի չեմ առնի, որ նշանված եմ, գնալու եմ: Բայց, բարեբախտաբար, այն ժամանակ պատերազմը շուտ ավարտվեց: Այս անգամ արդեն այլ էր:

Սեպտեմբերի 27-ն անցավ, իր տղային վիրահատական փոքրիկ միջամտություն արեցին այդ օրը, իր ձեռքով տղային տարավ բժշկի, համոզվեց, որ ամեն ինչ լավ է: Նույն օրը զանգել էր հայրիկին՝ պա՛պ, գնում եմ: Ամուսինս հուզվեց, գիտեր արդեն, թե ինչ է կատարվում, գիտեր նաև, որ ոչ ոք չի կարող Տիգրանին ստիպել՝ փոխել իր մտադրությունը: Երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, ասաց, որ Տիգրանը գնում է… Խառնվել էինք իրար, տղայի մոտից եկավ տուն՝ մա՛մ, իրերս դիր, որ գնամ: Խնդրել եմ, աղաչել՝ գոնե տղայիդ տուն բեր, նոր գնա: Հույս ունեի, որ կկարողանանք միտքը փոխել, բայց չստացվեց: Ու գնաց: Կինն էլ այդ ժամանակ հղի էր: Իրենց աղջկան էին սպասում: Ասում էր՝ մա՛մ ջան, վերջապես աղջիկ կունենանք, մենք երեք եղբայր ենք: Ես էլ կատակով ասում էի՝ իմ աղջիկն է, ձեր համար նորից աղջիկ կունենաք»: Ու Տիգրանը մեկնեց մարտի դաշտ: «Բայց ինձ խաբեց, ասաց, որ գնում է Երիցվանք, պատճառաբանեց, որ ով որտեղ ծառայել է, պետք է նույն տեղը մեկնի:

«Գնում եմ Հայաստանի օդը հսկեմ»: Բայց ես, մեկ է, չէի համաձայնում: Սիրտս վատ բան էր զգում: Ինքն ինձ հակադարձում էր՝ մա՛մ, 18 տարեկան մեր երեխեքը հիմա մենակ են, մեղք են, իրենց մամաներն էլ են մեղք: Որևէ մեկս չկարողացավ իր վրա»: Տիգրանը ոչ թե մնաց Հայաստանի օդը հսկելու, այլ ուղևորվեց Ջրական: «Այդ ընթացքում խոսել ենք իր հետ: Ես հոկտեմբերի 1-ի երեկոյան եմ խոսել իր հետ: Զանգեց՝ մա՛մ, ուզում եմ Ռաֆիս ձայնը լսել: Ռաֆս միայն ասաց՝ «պապա», ուրիշ բան չկարողացավ երեխեն խոսել: Ինքն էլ ասաց՝ կարևորը լսեցի, ուրիշ բան չեմ ուզում խոսի: Երբ հարցնում էի՝ Տի՛կ ջան, որտե՞ղ ես, ասում էր՝ մա՛մ ջան, իմ սարի վրա եմ, ոչ մի տեղ չեմ գնացել, Հայաստանի օդն եմ հսկում: Բայց եղբայրները գիտեին, թե որտեղ է: Ինձ ու հայրիկին խաբում, իր ճիշտ տեղը չէր ասում, այնինչ ամենաթեժ կետերից մեկում է եղել: Ինչպես ասում են, «մեկ րոպե իր տեղում հանգիստ չի նստել»: Խառնաշփոթ է եղել, մարտի դաշտը լքողներ են եղել, վաշտի հրամանատարությունն իր վրա է վերցրել»:

Հոկտեմբերի 2-ին օդային հարձակում է եղել, որի ժամանակ էլ Տիգրանը գլխի շրջանում բեկորային մահացու վիրավորում է ստացել: Զոհվելուց 26 օր հետո Տիգրանը «տանն էր»: Տիկին Ռուզաննան ասում է՝ այդ ընթացքում տարբեր տեսակի լուրեր էին իրենց փոխանցում, ինչը շփոթեցնում էր բոլորին: «Երբ հարցնում էի, թե ինչու Տիգրանը չի զանգում, ինչ նորություն կա նրանից, պատասխանում էին, որ կապ չկա, դրա համար չի զանգում: Երբեմն էլ ասում էին, որ զանգել է, կարճ խոսել, կապը վատն է: Փորձում էին հանգստացնել մեզ, բայց իրականում իրենց տարբեր լուրեր էին հասել, և փնտրում էին Տիգրանին: Սխալ էին ուղղորդել, ասել էին, որ հիվանդանոցում է: Բայց Աբովյանում է եղել: Չնայած, որ ինձ համոզում էին, թե կապ չկա, բայց սիրտս զգում էր, որ մի բան այն չէ: Հոկտեմբերի 2-ին երազ տեսա, Տիգրանս անձրևի տակ պառկած էր: Այդ օրերին անձրև էր գալիս: Դեպքն արդեն եղել էր, երբ ես այդ երազը տեսա: Ճանապարհելիս չկարողացա մի վերջին անգամ տեսնել Տիգրանիս»:

Քաղցրաշենից երեք տղա է զոհվել այս պատերազմում. «Երկու ժամկետային զինծառայող և Տիգրանս, որը կամավոր մեկնեց մարտի դաշտ»: Մայրիկն ասում է՝ միջնեկ որդին, որ ամուսնացած չէր, Տիգրանին համոզում էր նրա փոխարեն գնալ՝ տղա ունես, աղջիկդ էլ շուտով կծնվի: «Իսկ Տիգրանս արձագանքել էր՝ ես հո վախկոտ չեմ, որ իմ տեղը գնաք, դուք ձեր տեղը կգնաք: Ոչ մի բանից վախ չուներ, ընկերոջ համար ոչինչ չէր խնայում: Մարտի դաշտում էլ է այդպիսին եղել: Մի անգամ Տիգրանիս մոտ էի, տեսնեմ երկու հոգի խոսելով գալիս են: Տղաներից մեկը Տիգրանիս մասին էր պատմում, թե ինչ տղա էր նա: Հետո արդեն մոտեցան ինձ, պարզվեց՝ այդ տղան մարտի դաշտում Տիգրանիս հետ է եղել: Ասաց. «Դուք պետք է հպարտանաք, որ այդպիսի տղա ունեք, ես ուզում էի իմանալ, թե Տիգրանը որտեղ է, ու իրեն այցի գայի»:

Հարցրեցի՝ ինչո՞ւ Տիգրանիս դաշտում թողեցիք, «չէինք կարող իրեն դուրս բերել, դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ էր կատարվում, իսկական դժոխք էր»: Ես միշտ էի հպարտ իմ Տիգրանով, իմ տղաներով: Զրույցների ժամանակ ինձ իմ որդիներով են ճանաչում, երբեմն անգամ կատակում էի՝ ո՞նց ինձ չեք ճանաչում: Առաջինն էլ Տիգրանիս անունն էի տալիս, մյուս տղաներիս էլ խնդրում էի չնեղանալ ինձանից: Տիգրանիս շրջապատն այնքան մեծ էր, ամեն տեղ մի ընկեր ու ծանոթ ուներ»: Իսկ հիմա մայրիկին ուժ է տալիս իր ընտանիքը, թոռնուհին, որ ծնվել է որդու զոհվելուց մեկ ամիս ու օրեր անց: «Այնքան էր երազում աղջիկ ունենալ, բայց չկարողացավ տեսնել ու գրկել նրան: Ինձ հիմա իմ երեխաներն են ուժ տալիս կյանքը շարունակելու: Ավագ տղաս որդի ունեցավ, հիմա մեր տանը կրկին Տիգրանն է վազվզում: Այնքան նման է հորեղբորը, շարժուձևը, աչքերն ու մազերը: Տիգրանիս մազերը կարծես ոսկեգույն լինեին»:

Հ. Գ. - Տիգրան Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արարատի մարզի հայրենի Քաղցրաշենի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում