Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank
Socity

Վանդակաճաղված, պարսպապատված, ոստիկանապատված. ստերի «մարգարիտների» ևս մեկ «փունջ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս, ինչպես հայտնի է, զորացրվելու նախօրեին զինծառայող Բենիամին Մանուչարյանը դիրքերից տեղակայման վայր գնալիս բքի ժամանակ մնացել է ձյան տակ և մահացել: Ահավոր ողբերգություն, որքան էլ որ մեր հասարակության մի հատվածը, երկրում իշխող վարչակարգը անհաղորդ են դարձել նման ողբերգություններին: Իսկ կար ժամանակ, որ այսօրվա ռեժիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանը բանակում, հատկապես ոչ մարտական պայմաններում զինվորի զոհվելու, մահանալու ցանկացած դեպք դարձնում էր իր հիմնական ասելիքը: Եվ խոսքը նույնիսկ «նախկին» Նիկոլ Փաշինյանի մասին չէ: Դե, այն Փաշինյանի, որ «ընդդիմադիր էր աշխատում» և «ժողովրդական տրիբուն» էր համարվում: Արդեն վարչապետի պաշտոնում, 2018 թվականի մայիսի 12-ին իր նշանակած, իսկ հիմա բանտում գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին սպայակազմին ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն, օրինակ՝ նշել է. «... Ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի, պետք է արվեն հետևություններ, որոնց նպատակը կլինի կանխարգելումը:

Յուրաքանչյուր դեպքից պետք է արվի լրջագույն հետևություն, և այդ հետևությունները պետք է դառնան եզրակացություններ, որոնք կյանքի կկոչվեն, որպեսզի նվազագույնի հասցնենք նման դեպքերը: Հանրությունը պետք է համոզված լինի, տեսնի, որ բոլորս մեզանից կախված հնարավորը և անհնարն ենք անում՝ յուրաքանչյուր զինվորի կյանքը, անվտանգությունը պաշտպանելու համար: Սա իսկապես շատ կարևոր առաջնահերթություն է, և ակնկալում եմ, որ պաշտպանության նախարարը կլուծի այդ խնդիրը»: Սա ասել է Նիկոլ Փաշինյանը: Այն Նիկոլ Փաշինյանը, որի կառավարման արդեն գրեթե 6 տարվա ընթացքում հայոց բանակում ամենից շատ զոհեր ու մահեր են արձանագրվել: Թե բա՝ «յուրաքանչյուր դեպք», թե բա՝ լրջորեն պիտի քննվի: Ինչքան որ կացարանում ուղիղ 1 տարի առաջ հրո ճարակ դարձած ու 15 զինվորի կյանք խլած դեպքը քննվեց: Այդ ողբերգական խայտառակությունից հետո թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա սիրելի Սուրեն Պապիկյանը ոչ միայն ուրախզվարթ կյանք են վայելում, այլև շարունակում են պաշտոնավարել:

Տարին նոր-նոր է սկսվել, բայց հայոց բանակում արդեն առնվազն 4 զոհ կա: Ու ոչ մեկը դրա համար պատասխան չի տվել: Երկրորդ սուտը, որ առանձնացրել ենք, Նիկոլ Փաշինյանի սիրելի թեմաներից է, ի լրումն՝ խիստ հատկանշական: Վարչապետ դառնալուց հետո, մասնավորապես 2018 թ. սեպտեմբերի 21-ին ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Պետք է բացենք Ազգային ժողովի դռները ՀՀ քաղաքացիների առաջ»: Սա ասել է այն Նիկոլ Փաշինյանը, որը վանդակաճաղել, պարսպապատել ու ոստիկանապատել է իր աշխատանքի ու կեցության հետ կապված հնարավոր բոլոր վայրերը: Զուտ արձանագրենք, որ ԱԺ դռներն ու պարիսպները այդպես էլ փակ մնացին:

Ավելին, 2022-ին ԱԺ դարպասները զոդվեցին, շրջակայքը ցույցերի ժամանակ «կահավորվել» էր լուսաձայնային նռնակներով, ԱԺ շենքի երևացող տեղերում էլ ցուցադրաբար նստեցվել էին դիպուկահարներ, իսկ Փաշինյանի քաղաքական մերձավորները չէին էլ թաքցնում, որ պատրաստ են հայ մարդկանց գնդակահարելու հրաման տալ: Երրորդը թեպետ բազմիցս հիշատակված, բայց խիստ հատկանշական սուտ է, իսկ Փաշինյանին իշխանության բերելու և 2018ին նրան ընտրողների համար՝ նաև «կուտ»: Փաշինյանը բազմիցս հայտարարել է ճանապարհային արագաչափերը և տեսախցիկները ընդհանրապես վերացնելու մասին: Իրականությունը, սակայն, այն է, որ ա) արագաչափերի և տեսախցիկների քանակն էապես ավելացավ, բ) տուգանքները պահպանվեցին:

«Հպարտ քաղաքացիները», սակայն, խիստ գոհ են, պետք է ենթադրել: Չորրորդը նույնպես հատկանշական սուտ է, որին մեր թերթը տարբեր հրապարակումներում անդրադարձել է: Փաշինյանն ու նրա թիմակիցները հաճախ են դիրքավորվում՝ որպես «շահումով խաղերի» դեմ պայքարողներ: Փաշինյանը խոստանում էր. «Մի կողմից՝ աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից՝ ղումարբազությունն է խրախուսվում: Մենք պետք է էնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկն էլ չխրախուսենք: Էդ փողոցային թակարդները, որոնք են բուքմեյքերական գրասենյակները և այլն, պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով դրանց գործունեությունը սահմանափակվի, և, ի վերջո, դրանք ևս դուրս գան»: Իրականությունը բոլորովին այլ է. զուտ պաշտոնական թվեր՝ խաղադրույքների վիճակագրություն՝ ըստ տարիների. եթե 2017 թվականին խաղադրույքների տարեկան ընդհանուր ծավալը եղել է 138,5 միլիարդ դրամ, ապա 2022-ին այդ «ցուցանիշը» հասել է 5,3 տրիլիոն դրամի:

Այսինքն, Փաշինյանի կառավարման շրջանում ոչ միայն պետական պարտքն է բազմապատիկ աճել, այլև խաղամոլության աստիճանը: Իսկ փաշինյանական իշխանության իբր պայքարը այդ «ղումարբազության» դեմ ընդամենը պայքար էր լրատվամիջոցների դեմ՝ վերջիններիս եկամուտներին հարվածելու տեսքով, որը, սակայն, ոչ թե չպակասեցրեց այդ ոլորտի շրջանառությունը, այլ ավելի մեծացրեց, ինչի մասին, ի դեպ, զգուշացնում էինք դեռ այն ժամանակ, երբ չմտածված օրենքը շրջանառվում էր խորհրդարանում: Հինգերորդը, որ առանձնացրել ենք, ավելի շատ ցինիզմ է, քան ուղղակի սուտ: Փաշինյանը շատ է սիրում ներկայանալ կառուցողի, ավերից ու աղետից բացի, նաև ուրիշ ինչ-որ բան ստեղծողի գովազդային կերպարով: Մասնավորապես, նա արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը պետական միջոցներով զրոյից գյուղ է կառուցելու:

Ի դեպ, այդ գյուղը, որ Շիրակի մարզում է նախատեսված՝ Ջրաձոր անունով, չկա: Բայց ռեկլամը բոլ-բոլ է: Թեկուզ երկու գյուղ կառուցի: Բայց ո՞վ է դրա մասին հայտարարում: Նիկոլ Փաշինյա՛նը, որի կառավարման շրջանում Արցախի մի շարք քաղաքներ ու մի քանի հարյուր գյուղեր (ընդհանուր՝ 380 բնակավայր) անցել են թշնամուն: Փաշինյանը, որի կառավարման շրջանում ՀՀ մի շարք գյուղեր, այսպես ասած, «կիսվել» են ու տրվել թշնամուն, իսկ հարյուրավոր բնակավայրեր էլ հայտնվել են թշնամական ագրեսիայի ուղիղ սպառնալիքի տակ: Վեցերորդը այնքան բացահայտ սուտ է, որ մենք նույնիսկ չենք մեկնաբանի: Անհերքելի փաստ է, որ 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է. «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը»: Սա ասել է Նիկոլ Փաշինյանը, որը բացեիբաց ուրացավ Արցախը, վտանգի տակ դրեց ու հանրագումարում դարձավ Արցախի հայաթափումն իրականացնող:

Նա ոչ թե Արցախյան ազատամարտի արդյունքները պաշտպանեց, այլ, իր ՔՊ-ով հանդերձ, զրոյացրեց, ոչնչացրեց այդ արդյունքները, իսկ դրանից հետո էլ հայտարարում է, թե Արցախի հարցում այլ տարբերակ ոչ մի դեպքում չէր կարող լինել, քան այն, ինչ ինքն արեց: Իսկ յոթերորդն ուղղակի «մարգարիտ» է, եթե ստախոսության մեջ կարող է նման բան լինել: Նիկոլ Փաշինյանը 2018 թ. հոկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետի պաշտոնակալման առիթով ունեցած ելույթում այսպիսի բան է ասել. «...Շատ կարևոր է մարդկանց չխաբելը: Մեր ամենակարևոր առաքելությունը մարդկանց երբեք չխաբելն է, մարդկանց առջև կանգնելու, նրանց աչքերին ուղիղ նայելու իրավունքը չկորցնելն է...»: Անձնավորություն, որ 10 րոպեում 11 հատ սուտ է ասում, հետո չքմեղանում թե՝ «ես նման բա՞ն եմ ասել...», խոսում է մարդկանց չխաբելու մասին, որպես... իր գլխավորած իշխանության ամենակարևոր առաքելության: Սա ավելին է, քան պարզապես ցինիզմը, սա ծաղրաթաթախ ցինիզմ է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում