Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank
Socity

Արա Աբրահամյանի մեկնաբանությունները՝ Ալիևի հարցազրույցին

Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն անդրևադարձել է Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցին:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Արա Աբրահամյանի մեկնաբանությունները:

 

«Ալիևի այս տարվա առաջին հարցազրույցը բացահայտեց նրա հետագա թշնամական տրամադրությունները՝ Հայաստանի նկատմամբ, նրա կողմից միջազգային իրավունքի և ինստիտուտների, գերտերությունների և նրանց ղեկավարների անտեսումը:

Շանտաժի և ճնշման ներքո, այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը հայկական պետականությանն անդառնալի վնաս  է պատճառելու: Հայաստանի իշխանությունների վարած համաձայնվողական քաղաքականությունը և սիմետրիկ արձագանքի բացակայությունը միայն բորբոքում են Ալիևի անեքսիոնիստական ախորժակը: Ո՛չ Փաշինյանի կողմից մեր պատմության մերժումը, ո՛չ Ղարաբաղի, իսկ այժմ նաև Հայաստանի՝ Ադրբեջանին պատկանելու մասին Ալիևի մտացածին հորինվածքները չեն կարող ետ շրջել պատմությունը:

Ղարաբաղը, որպես անկախ կազմավորում, գոյություն է ունեցել աշխարհի քարտեզին Խորհրդային Ադրբեջանի (ի դեպ, այդ գաղափարի հեղինակն Անաստաս Միկոյանն էր), ինչպես նաև երկու տարի գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1920թթ) հայտնվելուց շատ առաջ: ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակել է ոչ թե Ադրբեջանի Խորհրդային  Սոցիալիստական հանրապետության ժառանգորդը, որի կազմում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը,  այլ՝ 1918-20 թթ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության, որի կազմում Ղարաբաղը երբևէ չի եղել: Իր կազմում Ղարաբաղի գոյության ինչ-որ ժամանակահատվածի մասին կարող են խոսել  միայն Ռուսաստանը և Պարսկաստանը, պետություններ՝ որոնք բազմադարյան պատմություն ունեն: Քաչ հայտնի է, որ 1805 թվականին Ղարաբաղը մտել և ավելի քան 100 տարի եղել է Ռուսական կայսրության կազմում: Մինչև հիմա էլ շատ արցախցիներ իրենց ընտանիքներում միմյանց հետ շփվում են ռուսերենով: Արցախի բանակչությունը մշտապես ձգտել է դեպի Ռուսաստանը և ո՛չ դեպի Ադրբեջան, որտեղ փառաբանում ու պատվում են մարդասպան Սաֆարովին, ով Եվրոպայի կենտրոնում՝ Բուդապեշտում, ազգային ատելության հողի վրա, կացնահարեց քնած հայ սպային, կամ նացիստների կամակատար Ռասուլզադեին: Ալիևը 2024 թվականը հայտարարել է Ռասուլզադեի տարի:

Որպեսզի հասկանանք, թե Ադրբեջանի կազմում ինչ է սպասվում հայերին, բավական է  նայել երբեմնի հայկական Նախիջևանին, որտեձղ ոչնչացվեցին ոչ միքայն մեր պատմական հուշարձանները, եկեղեցիները և թանգարանները, այլև նույնիսկ հայկական դերեզմանները: Վանդալիզմի են ենթարկվում ու ավիրվում են հայկական եղեղեցիներն ու հուշարձանները Բաքվում, հարյուրավոր հայկական քաղաքներում ու գյուղերում, որոնք այսօր հայտվել են  Ադրբեջանի տիրապետության տակ:

2023 թ սեպտեմբերին, շրջափակման մեջ հայտնված  ավելի քան հարյուր հազար արցախցի, թողնելով իրենց տները, տաճարներն ու խաչքարերը, իրենց նախնիների շիրիմները, «քվեարկել» են ոչ թե իրենց հայրենիքում, այլ Ադրբեջանի կազմում ապրելու դեմ: Եթե ոչ նրանք, ապա նրանց սերունդներն անպայման կվերադառնան իրենց օջախները և կշարունակեն դարերով այնտեղ ապրել:

Այդպես եղել է ու կլինի: Այդպես կլիներ նաև հիմա: Եթե 2018 թվականին Փաշինյանին Հայաստանում իշխանության չբերեին, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կշարունակեր մնալ և զարգանալ որպես դե ֆակտո անկախ  պետություն, իսկ Ադրբեջանում արտահերթ ընտրությունները կլինեին ոչ թե 2024 թվականի փետրվարին, այլ ավելի վաղ: Ինքը՝ Ալիևը, իր այն ժամանակվա ռեկորդային ցածր վարկանիշով, իր իսկ խոսքերով ասած, կնետվեր պատմության աղբանոցը՝ իր մերձավորագույն շրջապատի հետ:

Ի դեպ, Ալիևն այդպես էլ շնորհակալություն չհայտնեց Փաշինյաքնի, ում շնորհիվ կարողացավ 2020 թվականին  մնալ նախագահի պաշտոնում, իսկ հիմա էլ՝ կանգնել տեսախցիկներ առաջ, իբր «աշխարհի նոր տիրակալն» է:

Փաշինյանը, ապրելով խաղաղության ու,  իբր, «Արցախից հրաժարվելու գնով Հայաստանի ու նրա սահմանների անվտանգությունն ապահովելու» պատրանքներով, ոչ մի ընդունելի փաստարկ չի կարողանում բերել, որպեսզի, թեկուզ խոսքով, Ալիևի ապօրինի պահանջներից պաշտպանի  իր ղեկավարած պետությունը, թեև դրանք ակնհայտ են:

Ի՞նչ է ասում Ալիևը.

- Ղարաբաղի հարցը լուծված է «եղբայր Էրդողանի» օգնությամբ՝ որի օժանդակությունն ուղերձ է այլ երկրներին՝ թե «մի կողմ քաշվեք»: Նաև՝ Փաշինյանի շնորհիվ, ով ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, իսկ հիմա էլ վերջնականապես դադարել է Ղարաբաղի հայության իրավունքների կամ կարգավիճակի հարցը ներառել խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններում: Ալիևի խոսքով՝ իր կողմից իրականացված որոշակի գործողություններից, այդ թվում՝ «կարգավիճակի հարցը համապատասխան հասցեով ուղարկելուց» հետո, քննարկվող փաստաթղթերում «ոչ մի բառ չկա Ղարաբաղի և այնտեղի հայերի մասին»:

- Հայաստանի մայրաքաղաքը, Ջերմուկը, և ոչ միայն, նա համարում է ադրբեջանական քաղաքներ՝ փոխարինելով հայկական անվանումները թյուրքականներով և եթերից դրանք արտաբերելով:

- Եթե Հայաստանը սկսի կամ համարձակվի ամրացնել իր պաշտպանունակությունը, սպառազինություն ձեռք բերի («ոչ թե այն ֆրանսիական ջարդոնը և այս «Բաստիոն»կոչվող պահածոյի տուփերը»), ապա Ալիևը դա կհամարի սպառնալիք ու «կանխարգելիչ հարված» կհասցնի մեր երկրին:

- Նա Հայաստանի տարածքում արդեն զավթել է կարևորագույն բարձրունքներ, որը թույլ է տալիս ոչ թե տիեզերքից, այլ «անզեն աչքով» դիտարկել ու վերահսկել իրավիճակը, «մտադիր չէ ոչ մի քայլ այդտեղից հեռանալ», ով էլ ուրիշ երկրների իր գործընկեր  ղեկավարներից դա չպահանջի:

- Հայաստանը պետք է շուտափույթ ստորագրի Ադրբեջանի առաջադրած «արդարացի» պայմանները, և դրա համար ոչ մի երաշխավոր չպետք է լինի:

- Պահանջում է ադրբեջանցիների անխոչնդոտ տեղաշարժ (ենթադրվում են արդեն բոլորին հայտնի «բնապահպաննները»)  Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով, Մեղրիով՝ Նախիջևանի Օրդուբադից դեպի Զանգելան (Կովսական), առանց սահմանային վերահսկողության: Հակառակ դեպքում՝ կրկին շանտաժ և սպառնալիքներ:

- Առևանգված և Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախագահներին անվանում է «հանցագործներ» և ափսոսում է, որ այնտեղ չեն ևս երկուսը, որոնք  «գտնվում են Էրիվանում»:

- Միջազգային իրավունքը թույլերի համար է, նա չի վախենում միջազգային հանրությունից, որովհետև մի շարք եվրոպական երկրներ շահագրգռված են ադրբեջանական գազով, որն Ալիևը նրանց մատակարարում է, իր խոսքերով, մարդասիրությունից դրդված՝  գործնականում շահույթ չստանալով (իմա. քողարկված կաշառքի նոր տեսակ):

- Իր ռեժիմը ներկայացնելով որպես մարդասիրական՝ Ալիևն իր երկիրը կոչում է «աշխարհի հզորագույն երկրներից մեկը»: Պարծենում է, թե կարողացել է Ռուսաստանին պայմաններ թելադրել, մեղադրում է միջազգային միջնորդներին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը և Եվրախորհրդին, «մերկացնում» է ֆրանսիական նեոգաղութատիրությունը, խոստանում է օժանդակել ուրիշներին՝ պայքարել մինչև վերջնական ազատագրումը, «քանի դեռ դաղութացված երկրներն ազատություն չեն ստացել»:

Նա չի մասնավորեցնում, թե ինչպե՞ս է արտահայտվելու այդ, ինչպես նաև՝ Արցախի «ազատագրումը»: Բռնությունների ու սպանությունների (այդ թվում՝ նաև խաղաղապահներին) միջոցով բնիկ ժողովրդի բռնի տեղահանման փորձ Ալիևը, ինչ խոսք, ունի:

- Հակասելով ինքն իրեն, թե հայերը կարող են վերադառնալ և անվտանգ ապրել Ղարաբաղում՝ ընդունելով Ադրբեջանի քաղաքացիություն (ինչը կարգավիճակի և անվտանգության երաշխիքների բացակայության դեպքում հավասարազոր է ինքնասպանության), իր հարցազրույցում նա հայերին առաջարկում է տեղափոխվել  Ֆրանսիա,  քանի որ «գիտի, որ Փարիզի քաղաքապետը ղարաբաղցիներին պատվավոր քաղաքացիություն է շնորհել», և խորհուրդ է տալիս «նրանց տեղակայել Փարիզի կենտրոնում և այնտեղ Ղարաբաղի Հանրապետություն հռչակել»:

Եվ այդպես շարունակ՝ 3 ժամ տևած հարցազրույցի ըմթացքում:

 

Ի՞նչ է պատասխանում Փաշինյանը:

Նա շարունակում է հավատարմության երդումներ տալ Ալմա Աթայի հռչակագրին, որն, ըստ ամենայնի, Ալիևը նույնպես վաղուց ուղարկել է «հայտնի հասցեով», բայց հարկ չի համարել տեղեկացնել Փաշինյանին: Նա շարունակում է մեղադրել Բաքվին և Մոսկվային՝ եռակողմ հայտարարությունը խախտելու և Ղարաբաղում տեղի ունեցածի համար: Զարմանում է, որ Ալիևը, իրենից ստանալով Արցախը, հիմա էլ հավակնում է Հայաստանի տարածքներին, խոսում է սպառնալիքի լեզվով և խախտում է միմյանց միջև եղած պայմանավորվածությունները: Ընդ որում, երբ Ալիևը Հայաստանից պահանջում է չզինվել,Փաշինյանն առաջարկում է ստորագրել Ադրբեջանին ձեռնտու երկկողմ համաձայնագիր՝ սպառազինությունների վերահսկողության վերաբերյալ, փոխանակ բացատրելու, որ միայն Հայաստանն է որոշում, թե ինչպես ամրապնդի իր պաշտպանունակությունը:

Ինչո՞ւ Փաշինյանը, որպես երկրի ղեկավար, ի պատասխան շանտաժի ու սպառնալիքների, չի հայտարարում բանակցային գործընթացը Հայաստանի կողմից դադարեցնելու մասին՝ քանի դեռ Ադրբեջանը չի կատարել հայ գերիներին վերադարձնելու իր պարտավորությունները, ազատ չի արձակել  Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին և ԼՂՀ մյուս ղեկավարներին, քանի դեռ ադրբեջանական զորքերը դուրս չեն բերվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից, որը երբևէ ոչ մի կապ չի ունեցել Ադրբեջանի հետ: Քանի դեռ չի ապահովվի հայերի անխոչնդոտ ու անվտանգ վերադարձն Արցախի իրենց տները և քանի դեռ Բաքուն չի հրաժարվում  երաշխիքներ տալ, որ չի շարունակելու ադրբեջանական հասարակության ներսում բորբոքել հայատյացությունը:

Եթե Փաշինյանն ի վիճակի չէ դա անել, ապա՝ հասկանալով գործընթացների նկատմամբ իր պատասխանատվության չափը, որ չի կարող այլևս լինել այսպիսի ճակատագրական հարցերի վերաբերյալ բանակցողը, որ իշխանությունում մնալու իր յուրաքանչյուր օրը ևս մեկ քայլ է դեպի նոր պատերազմը, պարտավոր է հրաժարական տալ: Այլապես՝ Հայաստանը կկորցնի ինքնիշխանությունը: Միայն Փաշինյանի հրաժարականը, արտահերթ ընտրությունների անցկացումը և ադրբեջանաթուրքական տանդեմից անկախ առողջ ուժերի իշխանության գալը, ովքեր օժտված են հեղինակությամբ ու տիրապետում են միջազգային կապերի, ի զորու են հավասարը հավասարի պես բանակցել Ալիևի ու աշխարհի հզորների հետ, հնարավորություն կտա պահպանել Հայաստանի պետականությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, արժանավայել կյանքը և արցախցիների վերադարձն՝ իրենց տները: