Հրամանատարը` Զինվորի` զորամասը լքելու և ինքնասպանության մասին
Armlur.am-ը գրում է.
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ-ն զորամասի հրամանատար Վազգեն Հակոբյանը, անդրադառնալով զինվորիզորամասը լքելուն եւ ինքնասպան լինելուն, հայտնեց.
«Ձեզ վսահեցնում եմ, որ զորամասում զինվորի հետ կապված ընդհանրապես խնդիր չի եղել: Մենք էլ ենք կատարվածից հանկարծակիի եկել, որ կարող է նման բան լինել, հիմա իրավապահ մարմիննները զբավում են դրանով: Արդեն հայտնի է, որ անձնական խնդիր է, եւ մենք արդեն անզոր ենք այդտեղ ու չենք կարող իմանալ: Շատ կարճ ժամանակ է ինքը եղել ծառայության մեջ»:
Հրամանատարը, խոսելով զինվորի փախուստի մասին, նշեց, որ զորամասը կալանատուն չէ, այն զորամասը է եւ ամեն ինչ կարող է լինել` ցանկացած պահի, ընդմիջման ժամին եւ առհասարակ. «Մենք շատ արագ ենք բացահայտել, որ զինվորը չկա ու միանգամից ժամանակին զեկուցել ենք ու սկսել են արագ փնտրել»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում