Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank
Socity

Նոր տարի, նոր քարոզչական պատերազմ. ի՞նչ է անելու Հայաստանը Բաքվի ինֆորմացիոն հարձակումների դեմ

Vk.com-ը գրում է, որ 2024 թվականին Ադրբեջանը նոր քարոզչական արշավ է նախապատրաստում Հայաստանի դեմ, և դա նույն «էկոլոգիական» համատեքստում, որն այդքան սիրում է և որն արդեն «փորձարկել է»։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցիչ Սուրեն Պարսյանն անդրադառնալով 2024 թվականին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի թեմային։

Այս համաժողովն ընդունելու հայտ էր ներկայացրել նաև Հայաստանը, սակայն հետո հրաժարվել էր հօգուտ Ադրբեջանի։ Փորձագետները համոզված են, որ Բաքվի ձեռքում այդ ֆորումը կդառնա «էկոլոգիական» համատեքստում մեր երկրի վրա հարձակվելու միջոց։ Այդ համատեքստում Բաքուն կարող է հայտարարել Լեռնային Ղարաբաղի բնական ռեսուրսների շահագործման մասին, ինչպես նաև մեղադրել Հայաստանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքի մեջ Հայաստանը ներկայացնելով որպես տարածաշրջանում էկոլոգիապես խնդրահարույց պետություն։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը դա անում է բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, նրան հետաքրքրում է ոչ թե բնապահպանական խնդիրը, այլ քաղաքականությունը։ Դրա վառ օրինակն էր Շուշիի մերձակայքում բնապահպան ակտիվիստների ակցիան, որոնց ճնշող մեծամասնությունը պետական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ էին, այլ ոչ թե քաղաքացիական հասարակության: Այդ գործողություններով նրանք մեծ ազդեցություն գործեցին Լեռնային Ղարաբաղի հայերի վրա, արդյունքում եղավ ղարաբաղցիների բռնի տեղահանում, այսինքն բնապահպանական շարժում սկսելով նրանք դա վերածեցին հարկադիր վերաբնակեցման, սեպտեմբերին ռազմական գործողության»,- ասել է Պարսյանը։

Բուն Ադրբեջանի վերաբերյալ Պարսյանը նշել է, որ այդ երկրի տնտեսության հիմքը նավթարդյունաբերությունն է, և մինչ Հայաստանի դեմ կեղծ բնապահպանական օրակարգ ձևավորելը, Ադրբեջանը պետք է նախ նայեր իր խնդիրներին։

Հարցով, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները պատկերացնում են, թե Ադրբեջանն ինչ նոր քարոզչական հնարքներ ու մեղադրանքներ է պատրաստվում առաջադրել Հայաստանի հասցեին, և պատրաստվո՞ւմ են արդյոք դիմադրել դրանց, Sputnik Արմենիա գործակալությունը դիմել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարին, Հանքարդյունաբերությունը համակարգող Հովհաննես Հարությունյանին: «Մենք առանձին-առանձին չենք արձագանքում նման ահազանգերին կամ նմանատիպ խոսակցություններին և պատասխաններ չենք պատրաստում: Այն բոլոր չափանիշները, որոնք կան առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտում, մենք իրականացնում ենք մեր բնակիչների, երեխաների, մեր ապագա սերունդների համար։ Մենք չենք փորձում ինչ-որ նոր չափանիշ կիրառել միայն ինչ-որ մեկի դիսկուրսը ցրելու համար»,- ասել է Հարությունյանը։

Փոխնախարարը հիշեցրել է, որ 2023 թվականին պաշտոնական մակարդակով Հայաստանն արդեն պատասխանել է Ադրբեջանի կեղծ բնապահպանական մեղադրանքներին կապված Երասխում մետալուրգիական գործարանի կառուցման հետ, և այդ թեմայով այլևս ասելիք չկա։ «Կարծում եմ, որ բնապահպանական այս հայտարարությունները համարժեք են այն հայտարարություններին, որոնք մենք արդեն լսել ենք անցյալ տարի: Լիազոր մարմինը՝ բնապահպանության նախարարությունը, այդ հարցի վերաբերյալ արդեն հայտարարություն է արել, և մենք հավատարիմ ենք մնալու դրա շրջանակին»,- ասել է նա:

Անկախ նրանից, թե ինչպես է հարևան երկիրը մտադիր բնապահպանական ասպեկտները ներառել իր քաղաքական ռազմավարության մեջ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկությունը, հավատարիմ է մնում իր հստակ ուղուն:

«Այդ ուղին ներառում է անցումային դրույթներ էներգետիկայի, արտանետումների կրճատման, ջրի մաքրման և վերամշակման համակարգերի կառուցման ոլորտում: Ինչ էլ որ ասի ադրբեջանական կողմը, մենք՝ որպես կազմակերպություն, կզբաղվենք մեր գործով», - ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում:

Բնապահպանների՝ հանքարդյունաբերության կողմից բնությանը և մարդու առողջությանը հասցված վնասի, ինչպես նաև Քաջարանում հիվանդ երեխաների ծնվելու մասին հայտարարություններին, Ստեփանյանը վստահեցրել է, որ դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և հետապնդում են բացառապես քաղաքական նպատակներ։

«Վախի միջոցով փորձում են կառավարել հասարակությանը, Քաջարանում առողջ երեխաներ են ծնվում, Սյունիքի մարզը, ըստ պաշտոնական վիճակագրության, աչքի է ընկնում իր առողջական ցուցանիշներով՝ լավ իմաստով, պետք չէ հանրությանը վախեցնել գոյություն չունեցող թեմաներով, հիվանդություններով, ուռուցքներով»,- ասել է Ստեփանյանը։ Նրա խոսքով, որոշակի շրջանակներ փորձում են հասարակության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից, մինչդեռ այդ խնդիրներից շատ են և մեծ ներդրումներ են պահանջում։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Բնապահպանական համաժողովը նախատեսված է 2024 թվականի նոյեմբերին։ Հայաստանը հրաժարվել է համաժողովը հյուրընկալելու իր հայտից Ադրբեջանում պահվող 32 բանտարկյալների ազատ արձակման դիմաց։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am