Ընկերությունները մեծացնում են արևային մարտկոցների գնումները էներգիայի սակագների բարձրացման պատճառով
Eprussia.ru-ն գրում է, որ ընդհանուր ցանցի էլեկտրաէներգիայի սակագնի կտրուկ բարձրացման պատճառով ռուսական ձեռնարկությունները ակտիվորեն գնում են փոքր արևային էլեկտրակայաններ (ՓԷԿ-եր), որպեսի ապահովեն իրենց սեփական էներգամատակարարումը։
Այս տարի ձեռնարկությունները 16%-ով ավելացրել են արևային էլեկտրակայանների դրվածքային հզորությունը հասնելով 50 ՄՎտ-ի։ Արևային էլեկտրակայանների պահանջարկի զգալի աճ է նկատվում փոքր և միջին բիզնեսի հատվածում, և վերլուծաբանները կանխատեսում են, որ այդ միտումը կշարունակվի։
Արևային էներգիայի ձեռնարկությունների ասոցիացիայի (ASE) վերլուծությունների համաձայն, այս տարի արևային էլեկտրակայանների առևտրային շուկայի ծավալը դրամական արտահայտությամբ կարող է աճել 5-7%-ով հասնելով 4 միլիարդ ռուբլու: Շուկայի առանցքային փոփոխություններից է պահանջարկի աճը փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) կողմից, որոնց մասնաբաժինը կազմում է ՓԷԿ-երի շուկայի 55%-ը։
Այս տարի ՓՄՁ ոլորտում ՓԷԿ-երի հիմնական գնորդներն են եղել սննդամթերք արտադրողները, մանրածախ և ցանցային խանութները, ինչպես նաև լոգիստիկ ընկերությունները։
Բիզնես ձեռնարկությունների մեծ մասը արևային էլեկտրակայաններ է տեղադրում Ռուսաստանի հարավային շրջաններում, որտեղ ինսոլյացիան ամենաբարձրն է, իսկ հանրային ցանցից էլեկտրաէներգիայի գինը ամենաթանկն է երկրում։ Բացի այդ, Արևելյան Սիբիրում և Հեռավոր Արևելքում ևս, որտեղ տեղակայված են բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, ակտիվորեն զարգանում է կոմերցիոն արևային էլեկտրակայանների շինարարությունը։
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և տեխնոլոգիական կապի համար վճարումների ավելացումը այն հիմնական պատճառներն են, որոնք դրդում են ձեռնարկություններին գնել արևային էլեկտրակայաններ։ Կրասնոդարի երկրամասում, օրինակ, էլեկտրաէներգիայի գներն ամենաբարձրն են երկրում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]