Արցախում զինծառայող է զոհվել
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը:
Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: