Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի միջև։
Ադրբեջանի ՊՆ-ից ԱՊԱ-ին հայտնել են, որ զրույցի ընթացքում Հասանովը ցավակցություն է հայտնել 2023 թվականի դեկտեմբերի 22-ին Իրաքի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մահվան կապակցությամբ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։