Տպավորված Վլադիմիր Պուտինը հաղթական մենամարտից հետո համբուրել է հայազգի մարզիկին․ (տեսանյութ)
Սոչիում կայացել է մարտական սամբոյի «Պլոտ-ֆորմա Ս70» միջազգային մրցաշարը: Մինչեւ 70 կգ քաշայինների պայքարում չեմպիոն է ճանաչվել ռուսաստանաբնակ, հայազգի մարզիկ Արման Ծառուկյանը:
Արման Ծառուկյանի մրցակիցը բրազիլացի Մարսիո Բրենո Ռոդրիգես Բրադգան էր, արդեն առաջին ռաունդի երրորդ րոպեին Արմանը հրաշալի խեղդիչ հնարքով հաղթել է մրցակցին:
Մրցամարտի ավարտից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հանդիսանում է ամեն S-70 մրցաշարի հյուր, շնորհավորել է, անգամ համբուրել է հայազգի մարզիկին, եւ այդ միջոցով արտահայտել հիացմունքն ու ստացած տպավորությունները Արմանի մենամարտից: