Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank
Socity

Անվերջ «կռուտիտների» բացառիկ «արվեստը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, հերթական ինքնահարցազրույցն է արել: Սկզբունքորեն, կարելի էր և անուշադրության մատնել ինչպես այդ ինքնահարցազրույցի փաստը, այնպես էլ եթերից հնչած երկարաշունչ ճառի բովանդակությունը: Բայց... այստեղ երկու «բայց» կա: Առաջին «բայց»-ն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, ուզենք թե չուզենք, շարունակում է զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը, ուստի, էլի՝ ուզածչուզած, պետք է գոնե տեղյակ լինել, թե ինչ կամ ինչեր է խոսում: Երկրորդ «բայց»-ն ավելի ծանրակշիռ է. երբ ստերին չես հակադարձում, դրանց հեղինակին սկսում է թվալ, որ իսկապես էլ այդ ստերը ճշմարտության տեղ անցան, և որ բոլորը հալած յուղի տեղ ընդունեցին այդ ամենը: Նա չի հոգնում մանիպուլ յացիաներից, իրողությունները խեղաթյուրելուց, ձեռքի հետ էլ՝ նոր «հեքիաթներ» հորինելուց: Իսկ ի՞նչ էր այս անգամ ասում Արցախն ու Հայաստանն աղետած Նիկոլ Փաշինյանը, ո՞րն էր, եթե կարելի է այդպես ասել, նրա քարոզչական «փորացավը»: Ոչ մի նոր բան, եթե՝ հակիրճ:

Վերջին հարցազրույցը գործնականում ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ինքնաարդարացումների, իսկ եթե ավելի հստակ բնորոշենք՝ «կռուտիտների» յուրօրինակ ժողովածու էր: Ավելի վաղ հնչեցված դատողությունների մի փոքր հղկած («շկուռկա արած») նույն շարանը, որը, թե՛ ամբողջապես, թե՛ առանձին կտորներով վերցրած, չի դիմանում որևէ քննադատության: Առանցքային տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ արդեն լիովին մարսել է Արցախի հանձնումը, ներառյալ՝ իր արկածախնդրական հայտարարություններով բանակցային գործընթացը փակուղի մտցնելն ու ադրբեջանաթուրքական տանդեմի ռազմատենչ մղումները լեգիտիմացնելը, պատերազմի պարտվողական կառավարումը, հաջորդող կապիտուլ յացիոն հայտարարությունը, Ալիևի հետ «պասերով» խաղն ու Ռուսաստանի հետ պայմանավորվածություններից «թռնելը», Արցախի ուրացումն ու այն ադրբեջանական ճանաչելը, Արցախի հայաթափումն ու մնացած ամեն ինչը, իսկ հիմա այդ «ամեն ինչը», պատկերավոր ասած, պարզաջրելու իսկական ժամանակն է:

Ավելին, պարտության, մահվան, աղետի, կործանման ինքնատիպ խորհրդանիշ դարձած Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե իր կերպարը, իր, այսպես ասած, իմիջը սպիտակեցնելու, ժավելաջրելու ամենից հարմար պահն է: Ի վերջո, պատահական չեն հերթական արտահերթ ընտրությունների գնալու մասին խոսակցությունները: Նիկոլ Փաշինյանի ասածը հանգում էր նրան, որ գրեթե 30 տարի, առնվազն 1991ից (եթե ոչ՝ 1988-ից սկսած) մինչև 2018 թվականը, այսինքն՝ 27-30 տարի, Արցախի հիմնախնդրի հետ կապված բոլորը «թիթեռ էին նկարում», այդ հիմնախնդրից բացարձակապես ոչ մի բան չէին հասկանում, դրա լուծման ոչ մի տարբերակ չէին կարողանում գտնել ու չէին էլ փնտրում: Իսկ, այ, 2018-ին եկավ ինքը՝ ամենից իմաստո՜ւն, բոլորից սրտացա՜վ, ամենահայրենասե՜ր և այլն Նիկոլ Փաշինյանն ու «կակոյ-նիբուձ» մի երկու տարվա մեջ բոլոր հարցերը լուծեց: Բա ո՞նց չասես՝ փառք...

Մյուս պարզունակությունը. կատարվածի համար մեղավոր են բոլորը, բացի իրենից, ինքը սուրբ է, անմեղ, տեղ-տեղ՝ «խեղճ ու միամիտ»... Ավելին, ըստ Նիկոլ Փաշինյանի նենգախեղած ներկայացման, Արցախի հիմնախնդիրը հայանպաստ լուծում չուներ, ինչ էլ արվեր, միևնույնն է, վերջում լինելու էր այն, ինչ ինքն արեց, պարզապես դա լինելու էր առանց զոհերի, իսկ ինքը դա արեց հազարավոր զոհերով: Նրա՝ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, եթե Արցախի ու Հայաստանի աղետման վերաբերյալ իրեն ու իր իշխանությանն ուղղված մեղադրանք լինի էլ, ապա այն պետք է լինի ուրիշ բանի մասին, այսինքն՝ այն մասին, որ «...մենք ժողովրդի հետ չենք խոսել, եթե շատ կոպիտ ասեմ, Լեռնային Ղարաբաղի հարցում մեր պատկերացումների, նկատի ունեմ՝ հայկական պատկերացումների և ցանկությունների իրականացման անհնարինության մասին»: Չնայած նախապես որոշել էինք ոչ մի մեջբերում չանել նրա դեմագոգիկ ասուլիսից, բայց այս մի նմուշն, այնուամենայնիվ, արժե մեջբերել:

Ասում է. «Լավ, այն, ինչ տեղի ունեցավ, իմ այս թվարկածը, այդպե՞ս տեղի ունեցավ, որովհետև կառավարությունը կամ իշխանությունը կանխավարկածով դավաճանեց, փլուզեց հայկական խոսույթը և քայլեր չձեռնարկեց պաշտպանելու այն տեսլականը, որը գոյություն ունի, այսինքն՝ այդ պատճառո՞վ էր, որ այսպես ստացվեց, թե՞ ընդհակառակը, պետք է այդպես ստացվեր, դրա համար է այդպես ստացվել: Ես երբ Ազգային ժողովում ասում էի, որ կունենայինք նույնը, բայց առանց զոհերի, ես այդպես էլ չհասկացա՝ ինչո՞ւ աղմուկ բարձրացավ այդ հայտարարության վերաբերյալ, որովհետև ես սա նկատի ունեի»: Եթե իր՝ Փաշինյանի ոճով արձագանքեինք, ապա պիտի ասեինք՝ «տո, լավ, է՜...»: Բայց չտրվենք այդ գայթակղությանը և փորձենք մեր ոճին հավատարիմ մնալ, ինչքան էլ դժվար է:Մի կողմ թողնենք, որ այս բառակույտից միտք հանելը սարսափելի դժվար բան է: Այդուամենայնիվ, ստացվում է՝ այն, որ իր վարած քաղաքականության հետևանքով մի ամբողջ սերնդի կարողունակ երիտասարդություն է հազարներով կոտորածի մատնվել, էլ ավելի հազարներով՝ հաշմվել, դա այնպե՜ս, դատարկ բան է անձամբ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի ներկայացուցիչների համար:

Ինչ վերաբերում է «հայկական պատկերացումների անհնարինությանը», ապա հազարավոր հակափաստարկների փոխարեն կարելի է միայն թեթևակի հիշեցնել, որ Իլհամ Ալիևն ընդամենը մի քանի տարի առաջ՝ 2016-ի հոկտեմբերին («Ապրիլ յան պատերազմից» հետո, հասկանալի է), իր կառավարության նիստում խոստովանեց, որ «միջազգային հանրությունը» փակ դռների ետևում իրեն ճնշում է, ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը... Սա արդեն ինքնին խոսուն է, եթե այլ բաներ չասենք ու չհիշեցնենք: Մի խոսքով, տպավորությունն այն է, որ Փաշինյանն ուզում է միայն ստելու և կեղծելու համար պատասխանատվության ենթարկվել: Բայց գիտե՞ք ինչ. շարունակ «կռուտիտ լինել», միգուցե և կարող է ստացվել, բայց պատասխանատվությունից անվերջ «պլստալու» դեպք, ոնց որ թե, պատմության մեջ ինչ-որ չենք հիշում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում