«Օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը դուրս է եկել բանտից. նա հավակնում է Դեդ Հասանի ժառանգությանը
48-ամյա «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը` Էդիկ Թբիլիսկին, ազատ է արձակվել Չելյաբինսկի բանտից: «Նա ամբողջովին սպառել է իր պատիժը և ասում են, որ մեկնել է Ղաղստան` նոր անձնագրի համար», – հայտնում է ura.ru-ն ` հղում անելով իր աղբյուրներին:
Նաև նշվում է, որ Էդուարդ Ասատրյանը մտադիր է պայքարել քրեական աշխարհի նախկին լիդեր Ասլան Ուսոյանի` Դես Հասան, ժառանգության համար, ով սպանվել էր 2013 թվականին:
Նշենք, որ Էդիկ Թբիլիսկին եղել է Դես Հասանի աջ ձեռքը: Ուսոյանի սպանությունից հետո մինչ 2017 թվականը, երբ Թբիլիսկին ձերբակալվեց, կարծիք կար, թե քրեական աշխարհում առաջատարի դիրքերը զբաղեցնում է Զաքարիա Քալաշովւշը` Շաքրո Մոլոդոյ: Ներկայումս Ռուսաստանի քրեական աշխարհի լիդերի տեղը թափուր է: