Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank
Socity

Ստերի, սուտ խոստումների, կեղծումների ևս մեկ «յոթնյակ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական ստերի «յոթնյակներ» առանձնացնելու հարցում միակ բարդությունը ընտրություն կատարելն է: Ինչ նկատի ունենք: Մի վարչապետի, մի իշխանության պարագայում, որ ստում է 24/7 ռեժիմով, այսինքն՝ շուրջօրյա և առանց հանգստյան օրերի, ստերը, սուտ խոստումները, կեղծ հայտարարություններն արձանագրելն ու ներկայացնելը բարդ չէ: Բարդ է այդ անվերջանալի թվացող շարանից «յոթնյակ» առանձնացնելը: Բայց փորձենք, ավելի ճիշտ՝ շարունակենք: Եվ այսպես. առաջինը՝ 2018 թվականի դեկտեմբերի 22-ին Վանաձորում պաշտոնապես բացվեց կոմպոզիտային բալոնների արտադրության առաջին հոսքագիծը:

Արտադրություն հիմնողը «Ռադ Սանե Վաշմիր գրուպ» ՍՊԸ-ն էր, բայց դեպքն ուշադրություն գրավեց այն առումով, որ այդ «պաշտոնական բացմանը» պաշտոնապես մասնակցում էր անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ բացի դրանից՝ նույնքան պաշտոնապես խոսվեց այն մասին, որ այդ ձեռնարկությունը «հայկական ավտոմեքենաներ» է արտադրելու, ավելի ճիշտ՝ այդտեղ ավտոմեքենաներ են հավաքելու: Դրանից ընդամենը 9 ամիս անց՝ 2020 թ. սեպտեմբերի 16-ին, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ եղավ այդ գործարանի ճակատագիրը, նշելով, որ այն փակվել է:

Փաշինյանը ԱԺ-ում այդ հարցին պատասխանելիս դրսևորվեց ստի ողջ հմայքով. «Ես Վանաձորում մեքենաների արտադրության գործարա՞ն եմ բացել: Բացե՞լ եմ, իրո՞ք: ...Փաստորեն, Վանաձորում մեքենաների արտադրության այն գործարանը, որը ես չեմ բացել, իմ բացելուց հետո փակվել է, շատ լավ է»: Փաշինյանն ավելորդ համեստություն է անում: Դա ոչ թե «շատ լավ է», այլ ուղղակի աննման: Ուստի շարունակենք: Երկրորդը՝ 2018 թվականի նոյեմբերի 27-ին ընտրարշավի ընթացքում Ալավերդիում ունեցած ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ խմելու ջուրը (սակագինը) մինչև 2024 թվականը չի թանկանալու: Բայց փաստը համառ բան է: Իսկ փաստն այն է, որ Փաշինյանի այդ խոստումից հետո Հայաստանում խմելու ջրի սակագինը երկու անգամ թանկացել է. 2022 թ. հունվարի 1-ից՝ մոտ 20 դրամով, իսկ 2023 թ. հունվարի 1-ից՝ 9 դրամով: Ճիշտ է, առաջիկա հունվարի 1-ից նախատեսվում է, որ սակագինը կնվազի մոտ 2,5 դրամով, բայց... արդեն համարյա 30 դրամանոց թանկացումից հետո: Այն էլ ասենք, որ այս տարիներին դրամն արժեզրկվել է, ինչն ավելի շոշափելի է դարձնում թանկացման ծանրությունը:

Երրորդ. նույն 2018 թվականի հուլիսի 20ին մամուլի ասուլիսում Փաշինյանը, իր գործելակերպին համապատասխան, հայտարարեց, թե նախկինում կառավարություններ են եղել, որոնք պետական պարտք են ավելացրել՝ թոշակ բարձրացնելու համար: Ասել կուզի՝ ինքն ու իր կառավարությունը երբեք ու երբեք նման բան չեն անի, չէ՞ որ իրենք «նախկիններ» չեն, «նախկինների թայը» չեն: Իսկ փաստերը հուշում են, որ Փաշինյանի կառավարությունը մեր երկրի պարտքն ավելացրել է ավելի քան 5 մլրդ դոլարով՝ այն հասցնելով 11,3 միլիարդի: Այսինքն, եթե անցած 27 տարիներին (1991-2018 թթ.) բոլոր նախորդ կառավարությունները մոտ 6 միլիարդ պարտք էին կուտակել, ապա Փաշինյանն ու իր կառավարությունն ընդամենը 5 տարվա մեջ այն գրեթե կրկնապատկել են: Այդ թվում՝ երկրի պարտքը ավելացրել են նաև թոշակներ, աշխատավարձեր, նաև՝ թիմակիցներին ուռճացված պարգևավճարներ տալու համար:

Չորրորդ. առանձնացված «յոթնյակի» այս մի էպիզոդը կարելի է պատկերավոր ձևակերպել այսպես. «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»: Ով հասցրել է մոռանալ, հիշեցնենք, որ սա հենց իր՝ Փաշինյանի արտահայտությունն է: Ինքը՝ Փաշինյանը, ժամանակին «կատու էր պատռում» զանազան ամբիոններից, իսկ «թավիշի» հետևանքով վարչապետ կարգվելուց հետո հրապարակում ունեցած ելույթում (8 մայիսի, 2018 թ.) բացականչում էր. «Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պետք է վերջ դնել ժամ առաջ: Նպատակը պետք է լինի ոչ թե մարդկանց տուգանելը, այլ նրանց զգոնությունը բարձրացնելը, համագործակցության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելը»: Իրականությունն այն է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, ինչպես մեր տարեցները կասեին, «աչքի սուրմա թռցնողի» նման վայրկյան իսկ չի կորցնում նորանոր տուգանքներ, տույժեր, հարկեր ներդնելու և կիրառելու համար: Աղամանի տուգանք, ծխախոտի տուգանք, դիմակի տուգանք: Միայն դիմակների համար մի քանի ամսվա մեջ Հայաստանում երևի ավելի շատ մարդ է տուգանվել, քան նախկինների իշխանության ժամանակ տուգանվում էին, ասենք, մի 5 տարվա մեջ: Ցանկը շատ երկար է ու սպառնում է առաջիկայում ավելի երկարել: Այնպես որ, Փաշինյանի ու նրա իշխանության համար քաղաքացին ոչ միայն պարզապես «տուգանքի մատերիալ է», այլ տույժ-տուգանքի, կներեք, «կթու կով»:

Հինգերորդ. 2018 թվականի նոյեմբերի 15-ին, երբ որոշված էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու, Փաշինյանը հայտարարեց, թե՝ «...նախկինից հայտնի ավանդույթներ են եղել, երբ այս օրերին մասնավորապես հանրակրթության ոլորտը ներքաշվում էր քաղաքական պրոցեսների մեջ, պետք է բացառել դա, և պետք է այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու համար»: Կարելի է այլ նմանօրինակ հայտարարություններ հիշեցնել: Բայց փաստն այն է, որ ինչպես այդ ու հատկապես մյուս բոլոր ընտրություններում՝ թե՛ 2021-ի արտահերթ, թե՛ ՏԻՄ, Փաշինյանի իշխանությունը չարաշահել է բոլոր հնարավոր ու անհնար վարչական լծակները, ռեսուրսները, դե, իսկ հանրակրթական համակարգն ուղղակի ընկղմել է ընտրական պրոցեսների մեջ, ներառյալ աշակերտներին: Ավելին, նույնիսկ ոչ նախընտրական հանդիպումների ժամանակ են դեռահասներն ու երեխաները ներգրավվում... նույնիսկ ինչ-ինչ նյութական շահախնդրություն հարուցելով: Փաշինյանի նման հանդիպումներից հետո տարածվող նոր հեռախոսատուփերով երեխաների լուսանկարները և նմանօրինակ արձանագրումները՝ վկա:

Վեցերորդ. Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, 2019 թվականի օգոստոսի 5-ին ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունն սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Հայաստանում և Արցախում դատարանները պետք է լինեն անկախ»: Փաստերը այլ բանի մասին են աղաղակում: Նիկոլ Փաշինյանն այն վարչապետն է, որ ուղղակիորեն միջամտում էր մարդկանց կալանավորել-չկալանավորելու դատական հարցերին (խայտառակ ու հանրահայտ գաղտնալսումը՝ վառ օրինակ): Իսկ օրենքի առաջ բոլորի հավասարության մասին նրա խոսքերն ուղղակիորեն ծիծաղելի են: Օրինակնե՞ր... Ինչքան ուզեք, բայց, ինչպես ասվում է, «տես՝ լրահոսը»:

Եվ վերջապես՝ յոթերորդը (այսօրվա համար). Արցախում նույն ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարեց. «Անիմաստ է, ուղղակի անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ։ Դավադրությունը բացառված է հենց մեր կառավարության ծագումնաբանության բերումով։ Մենք Արցախի հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ և, հետևաբար, այդ բանակցային սեղանի շուրջ կարող ենք պաշտպանել միայն ժողովրդի ցանկություններն ու իղձերը, հենվել միայն ժողովրդի ցանկությունների և իղձերի վրա, դառնալ ժողովրդի ցանկությունների և իղձերի արտահայտողը»: Նրան, ի դեպ, ոգևորված ծափահարում էին Արցախում... 2019-ին... օգոստոսին...: Ծանր նստեցին այդ ծափերը բոլորիս ու առաջին հերթին հենց արցախցիների վրա՝ պատերազմ, հայրենազրկում, Փաշինյանի կողմից Արցախի ուրացում, Արցախի հայաթափում, Արցախն ադրբեջանական հանցախմբին նվիրել...: Իրականության ու Փաշինյանի ստահոդ հայտարարությունների խզվածքն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ հավել յալ մեկնաբանությունների ու հիմնավորումների կարիք չկա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում