Պայթյուն է որոտացել Հնդկաստանի պայթուցիկ նյութերի ֆաբրիկայում․ առնվազն 9 մարդ է զոհվել
Առնվազն ինը բանվոր է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են կիրակի առավոտյան Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Նագպուրի պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցչին։
Գործակալության աղբյուրի համաձայն, պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:30-ի սահմաններում (Գրինվիչի ժամանակով՝ 03:00) Solar Industries India-ին պատկանող գործարանում: Ընկերության գործարանն արտադրում է արդյունաբերական և ռազմական պայթուցիկներ, ինչպես նաև վառելիք և մարտագլխիկներ Հնդկաստանի պաշտպանական ոլորտի համար:
Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, սակայն զոհերի թիվը կարող է աճել։
Ոստիկանությունը դեռ պարզում է պայթյունի պատճառները, որը տեղի է ունեցել գործարանի փաթեթավորման բաժնում։