Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել
Armlur.am-ը գրում է.
Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի գործով նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն գործով անցնող անձանց ծեծի ենթակելու մասով փորձաքննություններ էր նշանակել, եւ օրերս ստացվել է նշանակված փորձաքնությունների եզրակացությունը:
Նշենք, որ վերոնշյալ գործով կալանավորված խմբի անդամներից Արկադի Քոչինյանը հայտարարել էր, որ նախքան իրեն ձերբակալելը, իրեն եւ գործով անցնող մյուս կալանավորվածներին մինչև ատամները զինված անձիք տարել են և երեք օր անազատության մեջ պահելով` ծեծի են ենթարկել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ պատճառել:

Արդյունքում այս հայատարարության հիման վրա նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի պատասխանները օրերս հայտնի են դարձել, որտեղ, ըստ էության, կան հիմնավորումներ, որ գործով կալանավորվածները մինչ իրավապահների կողմից ձերբակալվելը ծեծի են ենթարկվել:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում