Թուրքիայում ամերիկյան ռազմական ինքնաթիռը պայթեցնել պատրաստվող ՌԴ քաղաքացին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման
Թուրքիայում ձերբակալված Ռուսստանի քաղաքացի Ռենատ Բակիևը, ով ծրագրել էր խոցել «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայված ամերիկյան օդանավերից մեկը, ազատազրկման է դատապարտվել։
Ինչպես հաղորդում է թուրքական Sabah թերթը, Բակիևը ճաղերի հետևում կանցկացնի 6 տարի և 3 ամիս։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իրավապահները Բակիևի մոտ հայտնաբերել էին նամակագրություն՝ ԻՊ-ի անդամներից մեկի հետ։ Նրանում խոսք էր գնում անօդաչու ձեռք բերելու և ամերիկյան ինքնաթիռների ցմեկը խոցելու մասին։