30-ամյա հնդկուհին Boeing 777-ի ամենաերիտասարդ կին օդաչուն է (լուսանկարներ)
Երեսունամյա Աննի Դիվյան Boeing 777 ուղևորատար ինքնաթիռի՝ աշխարհում ամենաերիտասարդ կին օդաչուն է, ինչպես նաև հրամանատարը, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ աղջիկն աշխատում է Air India ավիաընկերությւոնում:
Դիվյայի խոսքով՝ Boeing 777-ն աշխարհում ամենամեծ մարդատար ինքնաթիռն է, որում տեղավորվում է 396 ուղևոր: Օդաչուն խոստովանել է, որ այն կառավարել սովորելը չափազանց բարդ գործ էր:
«Դեռ մանկուց, երբ նայում էի երկնքին, երազում էի դիպչել դրան ու ամպերի միջով անցնել: Հետո մայրս ասաց, որ ես պետք է օդաչու դառնամ, ու ես սկսեցի գիտակցել, որ երազանքս հնարավոր է կյանքի կոչել»,-պատմել է հնդկուհին:
Տասնյոթ տարեկանում նա օդաչուների դպրոց է ընդունվել, 2 տարի անց ավարտել ու տեղափոխվել Մումբայ, որտեղ էլ աշխատանքի է անցել: Դիվյան պատմել է, որ նա առաջին անգամ Boeing 777 ինքնաթիռը վարել է Լոնդոնում:
«Օդաչուն մասնագիտություն է, որում դու պարտավոր ես լավագույնը լինել. չէ՞ որ քեզնից մարդկային կյանքեր են կախված»,-նշել է հնդկուհին:
Հայտնի է, որ Դիվյան ամսական 70-80 ժամ թռչում է: