Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 3.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 33-ամյա Բայրամ Ն.-ն: Նա 2017 թ. հուլիսի 21-ից ՌԴ Աստրախան քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը