Մինչև 1,3 մլն դրամի չափով տուգանքներ են նախատեսված. օրենքն ուժի մեջ է մտել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներում։
Iravaban.net-ը հայտնում է, որ օրենսգրքի 158-րդ հոդվածում, որով սահմանված են առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի, շրջիկ առևտրի կետերում վաճառքի կազմակերպչի կամ ծառայություն մատուցողի կամ շրջածախ առևտրի միջոցով վաճառքի կազմակերպչի, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելու համար նախատեսված տուգանքները, մի շարք խմբագրումներ են կատարվել։ Այս փոփոխություններն ուժի մեջ են մտել դեկտեմբերի 1-ից։
Այսպիսով․
1. Առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի նշած բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումն արտադրողի նշած բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` 100․000-200․000 դրամի չափով։
2. Առանց համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով, պետական գրանցմամբ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքներ վաճառելը (ծառայություններ մատուցելը), այդ թվում` տեխնիկական կանոնակարգերի և այլ նորմատիվ իրավական ակտերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող ապրանքներ վաճառելը (ծառայություններ մատուցելը), բացառությամբ սույն օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված դեպքերի`առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` 200․000-500․000 դրամի չափով։
3. Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայության օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակով չապահովելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` 20․000-30․000 դրամի չափով։
4. Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը, օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան, ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով չապահովելը, բացառությամբ սույն հոդվածի երեսուներկուերորդ մասով սահմանված դեպքերի` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` 30․000-100․000 դրամի չափով։
5. Հանրային սննդի օբյեկտը տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով չապահովելը, բացառությամբ սույն հոդվածի երեսունհինգերորդ մասով սահմանված դեպքերի` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` 30․000-100․000 դրամի չափով։
Ավելին՝ այստեղ