Դուռը բացեցի ու տեսա, որ արդեն Եղիշի ձեռքն ա վառվում․ կացարանի ողբերգական հրդեհից սարսափելի մանրամասներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զինվորական կացարանի ողբերգական հրդեհի գործով տուժողն այսօր դատարանում ներկայացրեց միջադեպից մանրամասներ։
«Ամսի 18-ին, մինչև էդ դեպքը մենք եղել ենք զորամասում, գործ ենք արել, միներն ենք տեղափոխել։ Հետո, երբ արդեն գնացել ենք մեր հիմնական վայրը, որտեղ ապրում էինք, արդեն ամեն մարդ իր գործերով՝ լվացվել, հիգիենա․․․
Հետո քուն հրաման ըտենց չեղավ, ինչքան հիշում եմ՝ Արամոն ասեց՝ աղոթենք, նոր քնենք, գնացինք աղոթեցինք, պառկեցինք։ 11-ի կողմերն եկան ինձ հանեցին, որ հերթափոխ կանգնեմ։ Հետո փայտ բերեցինք։ Հետո Եղիշեն ասեց, որ վառելիք բերենք։ Հիմնականում սալյարկան թեփի մեջ լցնում, վառում էինք։ Հետո գնացի, որ սուրճ ու չայ վերցնեմ, դուռը բացեցի ու տեսա, որ արդեն Եղիշի ձեռքն ա վառվում ու ննջասենյակի դեմի միջանցքն ա վառվում։ Բուշլատով եմ փորձել հանգցնել, հետո հասկացա, որ չեմ կարում հանգցնեմ ու էտ ընթացքում անընդհատ գոռում էինք՝ «տագնապ ա, պաժառ ա, դո՛ւրս էկեք»», - դատարանում պատմեց նա։