Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Legal

Սերժանտների շորերը չլվանալու համար զինվորին բռնությամբ նվաստացրել, հասցրել են ինքնասպանության

1in.am\ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ դեռ շարունակվում է Բաբկեն Գաբոյանի և Արման Ստեփանյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը, հանդիսանալով շարքային Լիբիկ Մ.-ի պետը, ապտակել է զինվորին:

Բացի այդ, կրտսեր սերժանտ Գաբոյանը սերժանտ Արման Ստեփանյանի հետ «քուն» հրամանից հետո զինծառայության պարտականությունների կատարման հետ կապ չունեցող առիթով՝ իրենց քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար շարքային Մանուչար Մ.-ի նկատմամբ բռնություն են գործադրել՝ ձեռքերով կոկորդից բռնել, պատին են հենել, սեղմել են կոկորդը: Երբ Մանուչարը պառկած է եղել անկողնում, ոտքերով նրան հարվածներ են հասցրել:

Սերժանտի ու կրտսեր սերժանտի նվաստացնող գործողությունները, պարբերաբար գործադրած ծեծն ու ծաղրուծանակը ծանր հետևանք են ունեցել՝ ըստ մեղադրանքի:

Շարքային Մանուչարի մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթեմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակի անելանելիության զգացողությամբ:

2013 թվականի հուլիսի 31-ին, ժամը 13-ի սահմաններում Մանուչար Մ.-ն ինքնաձիգով իր ենթակզակային շրջանում կրակոց է արձակել և ինքնասպան է եղել:

Ամբաստանյալներ Բաբկեն Գաբոյանն ու Արման Ստեփանյանը մեղադրվում են զինվորին ինքնասպանության հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4-րդ մասով:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում, չեն ընդունում, որ նվաստացնող գործողություններ են կատարել որևէ մեկի, այդ թվում՝ Մանուչար Մ.-ի նկատմամբ, երբևէ ծաղրուծանակի են ենթարկել նրան կամ նրա նկատմամբ երբևէ բռնություն են գործադրել:

Տուժողի իրավահաջորդի՝ Մանուչար Մ.-ի եղբոր և նրա ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի կարծիքով՝ Մանուչարը ինքնասպան չի եղել, նրան սպանել են, նախաքննական մարմինը կոծկել է սպանությունը և գործը ներկայացրել է որպես ինքնասպանություն: Հետևաբար՝ ինքնասպանության հասցնելու համար չէ, որ որևէ մեկը պետք է պատասխանատվություն կրի, այլ պետք է բացահայտվի Մանուչարի սպանությունը կատարողը:

Դատարանը դատական վիճաբանությունների փուլում է:

Մեղադրող դատախազն արդեն հանդես է եկել մեղադրական ճառով: Նա ամբաստանյալներին մեղսագրված արարքը հաստատված է գնահատել գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ:

Ամբաստանյալներին մեղսագրված հոդվածի մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4-րդ մասով, նախատեսված է 7-ից 12 տարի ազատազրկում:

Դատախազը միջնորդել է Բաբկեն Գաբոյանին դատապարտել 8 տարի, իսկ Արման Ստեփանյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման:

Դատական այս նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Արման Ստեփանյանի շահերի պաշտպան, փաստաբան Ն. Նորիկյանը:

Պաշտպանը նշեց, որ այս քրեական գործի քննությունը եզակի կարևորություն է ստացել ոչ միայն զինվոր Մանուչարի ողբերգական մահվան պատճառով, ոչ միայն այն պատճառով, որ նժարին է դրված երկու երիտասարդի՝ Արման Ստեփանյանի ու Բաբկեն Գաբոյանի կենսագրությունը, այլև այս գործով կարող է որոշվել՝ ինչ ուղեգիծ է նախանշվելու արդարադատության իրականացման համար՝ անմեղությա՞ն կանխավարկածով պիտի առաջնորդվեն, թե՞ պիտի բավարարվեն մեղավորության կանխավարկածով:

Պաշտպանը նշեց, որ այս գործի դատաքննությունը շարունակվում է շուրջ 3 տարի, տեղի է ունեցել մոտ 42 դատական նիստ:

Ըստ պաշտպանի՝ այս գործի նախաքննությունն ընթացել է բազմաթիվ բացթողումներով ու մակերեսորեն: Փաստերը գնահատվել են սուբյեկտիվ ընկալմամբ: Առաջնորդվել են՝ «եթե առկա է մահվան ելք, ուրեմն կան մեղավորներ» սկզբունքով: Նախաքննությունը տարվել է մեղադրական թեքումով:

Արատավոր պրակտիկա է դարձել հատկապես զինվորական գործերով՝ քավության նոխազների փնտրտուքը: Դա, ըստ պաշտպանի, նվազեցնում է հավատը դատաիրավական համակարգի նկատմամբ, ազդում է բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Բայց մարդիկ չարածի համար չպետք է պատասխան տան:

Ըստ պաշտպանի՝ մեղադրանքի կողմը նախաքննության ու դատաքննության ընթացքում չի կարողացել ապացուցել իր պաշտպանյալ Արման Ստեփանյանի մեղավորությունը:

Փաստաբան Նորիկյանը նշեց, որ մեղադրողի ճառում գործով ձեռք բերված ապացույցները գլխիվայր էին ներկայացված, արված էին անհիմն, սուբյեկտիվ եզրահանգումներ: Եվ նպատակը մեկն էր՝ որ ամբաստանյալները երկարատև պատժի արժանանան:

Մինչդեռ գործի դատական քննությունը պաշտպանական կողմին հանգեցրել է այն հետևության, որ Արման Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, դատարանը նրա նկատմամբ պետք է կայացնի արդարացման դատական ակտ:

Փաստաբան Նորիկյանը առանձնացրեց տուժողի ընտանիքին ուղղված ցավակցական խոսքերը. «Խորապես սգում ենք Մանուչարի ողբերգական մահը, ցավակցում ենք նրա ծնողներին ու հարազատներին: Նրա լուսավոր հիշատակի նկատմամբ ամենամեծ հարգանքը կլինի արդարացի դատական ակտի կայացումը…»:

Փաստաբան Նորիկյանը նշեց, որ իր պաշտպանյալին մեղսագրված արարքը հիմնված է մեկ վկայի՝ Լիբիկ Մ.-ի հակասական ցուցմունքի վրա: Այս վկան ի թիվս այլ տեղեկությունների՝ նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե Արման Ստեփանյանը հինգ րոպե շարունակ հարվածներ է հասցրել Մանուչարին՝ իր շորերը չլվանալու համար: Արման Ստեփանյանը բազկամարտի հայտնի մարզիկ է, բազմակի չեմպիոն: Փաստաբանն ընդգծեց՝ եթե բազկամարտի բազմակի չեմպիոնը հինգ րոպե շարունակ հարվածներ հասցներ, ապա լուրջ վնասվածքներ կպատճառեր Մանուչարին, բայց վնասվածքներ չեն արձանագրվել:

Փաստաբանը կարևորեց, որ մեղադրանքի համար առանցքային վկա Լիբիկ Մ.-ն դատարանում փոխել է ցուցմունքը, նշել է, որ Մանուչարը «սիստեմատիկաբար» չի ճնշվել, Լիբիկն ընդհանրապես փոխել է իր նախաքննական մեղադրող ցուցմունքը:

Գործով անցնող վկաներից, ըստ պաշտպանի, միայն երկու վկա է տուժող Մանուչարին բնութագրել որպես «տխուր, ընկճված» մարդու: Բայց պաշտպանական կողմի տարակուսանքն է առաջացրել այն, որ վարույթն իրականացնող մարմինը խտրական վերաբերմունք դրսևորելով վկաների մեծ մասի ցուցմունքների նկատմամբ, առավել արժանահավատ է համարել հիշյալ երկու վկաների ցուցմունքները:

Ըստ պաշտպանի՝ դա հետևանք է վարույթն իրականացնող մարմնի անգործության՝ վկաների ցուցմունքները չեն վերլուծվել, հենվել են Լիբիկ Մ.-ի հակասական ցուցմունքի վրա: Վերջինս հայտնել է, թե մյուս զինվորները վախից Գաբոյանի ու Ստեփանյանի դեմ ցուցմունք չեն տվել:

Պաշտպանը հարց բարձրացրեց՝ եթե զինվորները վախեցել են, սպաներն է՞լ են վախեցել, ինչո՞ւ նրանք ոչինչ չեն հայտնել:

Ըստ գործի տվյալների՝ տուժող Մանուչարը դեպքի օրը չորս անգամ թողել է պահակակետը՝ սպաների համար «սեղան դնելու-հավաքելու նպատակով», բայց քննության ընթացքում այդ հարցը չի ուսումնասիրվել: Սպաների գործողություններին իրավական գնահատական չի տրվել:

Անուշադրության է մատնվել տուժողի իրավահաջորդի՝ Մանուչարի եղբոր ցուցմունքը, ով դեպքի հաջորդ օրը հայտնել է, որ եղբոր ծառայությունն ընթացել է նորմալ, Մանուչարը զինծառայողների հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել: Նա կենսուրախ մարդ էր, հեռուն գնացող պլաններ ուներ և ինքնասպան չէր լինի… Մանուչարը, ըստ եղբոր հայտնած տեղեկությունների, որևէ զինծառայողից դժգոհություն չէր հայտնել, նա սիրած աղջիկ չուներ: Մանուչարը «ռ»-ի փոխարեն «լ» է ասել, ճիշտ է, բայց դրանից չի նեղվել: Եղբայրը նրա մոտ ընկճված հոգեվիճակ չի նկատել: Տուժողի իրավահաջորդի վարկածով՝ եղբորը սպանել են…

Փաստաբան Նորիկյանը նշեց, որ իր պաշտպանյալ Արման Ստեփանյանը մեղսագրված արարքի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա պնդել է, որ Մանուչարին չի ստիպել լվանալ իր շորերը, նրան որևէ տեղ չի ուղարկել, իր ու Մանուչարի միջև ոչ մի կոնֆլիկտ չի եղել:

Ըստ մեղադրանքի առանցքային վկա Լիբիկ Մ.-ի ցուցմունքի՝ ամբաստանյալները Մանուչարին պարբերաբար ճնշելն ու նվաստացնելը սկսել են դեպքի օրից 40 օր առաջ: Արման Ստեփանյանը դա չի ընդունել: Նա հայտնել է, որ զորամասում խանութ գնալը անպատվաբեր չի եղել, ինքն էլ է խանութ գնացել: Քանի որ սերժանտ է եղել, չի բացառել, որ Մանուչարին դիտողություն արած լինի՝ արտաքինը պատշաճ մաքրության պահելու վերաբերյալ: Դեպքի պահին Արման Ստեփանյանը զինվորների հետ գտնվել է լսարանում:

Փաստաբանը նշեց՝ մի պահ պատկերացնենք, որ Մանուչարը լվացել է «հեղինակություն» հանդիսացող Բաբկեն Գաբոյանի շորերը: Այդ դեպքում նա ինչո՞ւ պիտի չլվանար նաև մյուս «հեղինակության»՝ սերժանտ Արման Ստեփանյանի շորերը, դրանից ինչո՞ւ պիտի ընկներ ընկճված հոգեվիճակի մեջ… Նախաքննական մարմինը այս հարցում չի խորացել, որ իր վարկածը հօդս չցնդի…

Այս գործով հատկապես մեծ կարևորություն ունեն դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննությունների եզրակացությունները:

Առաջին համալիր փորձաքննությունը նշանակվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ դեպքից վեց ամիս անց: Եզրակացության մեջ նշվել է, որ Մանուչարը հոգեպես առողջ է եղել: Դեպքից 40 օր առաջ նրան սկսել են սիստեմատիկաբար ծաղրի ու ծեծի ենթարկել Գաբոյանն ու Ստեփանյանը, Մանուչարն ընկել է դեպրեսիվ վիճակի մեջ, նրա մոտ առաջացել է անելանելիության զգացում, նա սթերս է ապրել: Ըստ եզրակացության՝ տուժող Մանուչարի ծանր հոգեվիճակն ու կատարած քայլը պայմանավորված են եղել Գաբոյանի ու Ստեփանյանի անօրինական գործողություններով:

Դատական քննության ընթացքում պաշտպանական կողմը միջնորդել է կրկնակի դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Դատարանը նշանակել է լրացուցիչ ամբուլատոր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննություն:

Այս անգամ տրված եզրակացությունն էլ բազմաթիվ հարցեր է առաջացնում, բայց այն տարբերվում է առաջին եզրակացությունից նրանով, որ տուժող Մանուչարի հոգեվիճակի ու ամբաստանյալ Արման Ստեփանյանի գործողությունների կապը համարվել է… անուղղակի:

Այնուամենայնիվ, ըստ պաշտպանի, այս եզրակացությունը նույնպես լղոզված է, հանձնաժողովը կաշկանդված է եղել առաջադրված մեղադրանքով:

Ըստ պաշտպանի՝ փորձ է արվում հասնելու մեղավորության կանխավարկածի հաղթանակին:

Մինչդեռ առաջադրված մեղադրանքը, պաշտպանի համոզմամբ, «ծայրից ծայր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է պարունակում»:

Վարույթն իրականացնող մարմինը բացառել է այլ վարկածներ, օրինակ՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով կրակոցի առաջացման վարկածը կամ՝ սիրած աղջկա պատճառով ընկճված հոգեվիճակի առաջացումը:

Այնուամենայնիվ, նույնիսկ ներկա պայմաններում, երբ լրացուցիչ դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ՝ տուժող Մանուչարի մահվան ու Արման Ստեփանյանի գործողությունների կապը անուղղակի է գնահատվել, փլուզվում է Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը, որով Ստեփանյանը չի կարող ենթարկվել պատասխանատվության՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Բայց փաստաբանն ընդգծեց՝ «Իմ խորին համոզմամբ՝ նույնիսկ այստեղ չէ այս գործի մեխը, այստեղ չի թաքնված շան գլուխը: Կա մեկ ուրիշ կարևոր հանգամանք…»:

Փաստաբանը նշեց, որ իրեն հենց սկզբից անչափ հետաքրքրել է վկա Լիբիկ Մ.-ի «ֆենոմենալ հիշողությունը». վկան ասել է, թե Մանուչարին սկսել են ծաղրել ու նվաստացնել դեպքից հենց 40 օր առաջ: Պաշտպանը տարակուսել է՝ որտեղի՞ց այդ «40»-ը, ինչպե՞ս է վկան մտապահել այդ թիվը ու չի ասել, օրինակ՝ դեպքից 50, 60 կամ 80 օր առաջ: Եվ պաշտպանը հայտնաբերել է, որ իր պաշտպանյալին մեղսագրված հոդվածն ընդունվել է 2013 թվականի ապրիլի 30-ին, իսկ ուժի մեջ է մտել տուժող Մանուչարի ողբերգական մահից հենց 40 օր առաջ…

Հարց է առաջանում՝ երկու «հեղինակությունները»՝ Բաբկեն Գաբոյանն ու Արման Ստեփանյանը, ինչո՞ւ էին սկսել Մանուչարին ճնշել ու նվաստացրել նրա մահից հենց 40, այլ ոչ թե 50 կամ 80 օր առաջ: Ուղղակի՝ եթե 50 կամ 80 օր առաջ սկսեին «ճնշել, ծաղրել ու նվաստացնել», տվյալ հոդվածով նրանց մեղադրանք առաջադրվել չէր կարող, այդ հոդվածը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածն իր 4-րդ մասով դեռ չկար, իսկ եթե վկան մտաբերեր, որ տուժողին ճնշել են դեպքից մի քանի օր առաջ, ապա տևականությունը, պարբերականությունը չէր ապահովվի, ինչը զինվորին ինքնասպանության հասցնելու համար կարևոր հանգամանք է…

Պաշտպանը եզրափակեց. «Ահա թե ինչպես է ծնվել Լիբիկի 40 օրը: Դա չի կարող արժանահավատ համարվել…»:

Փաստաբանը նշեց, որ նման մոտեցումը մեղմ ասած՝ վարույթն իրականացրած մարմնի մասնագիտական անբարեխղճության ու հսկող դատախազության կողմից աչքակապության մասին է վկայում: Այն խարխլում է քրեական արդարադատության ողջ փիլիսոփայությունը:

Փաստաբան Նորիկյանն ընդգծեց, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն Արման Ստեփանյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ հրապարակելու համար:

Քանի որ փորձագիտական եզրակացությամբ տուժողի հոգեվիճակի ու Արման Ստեփանյանի գործողությունների միջև կապն անուղղակի է, Արման Ստեփանյանը չի կարող պատասխանատվության ենթարկվել Մանուչարի մահվան համար:

Այնուամենայնիվ, պաշտպանը նշեց նաև, որ եթե դատարանը, ինչպես նախաքննական մարմինն ու փորձագետները, արժանահավատ համարի Լիբիկ Մ.-ի նախաքննական ցուցմունքը, ապա գոնե պետք է վերաորակի Արման Ստեփանյանի արարքը մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին՝ ավելի մեղմ մասով, բավարարվի Ստեփանյանի կրած՝ 3 տարի կալանքով ու նրան անհապաղ ազատ արձակի դատարանի դահլիճում:

Սակայն փաստաբանն ընդգծեց, որ դա չէ իր պահանջը, քանի որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իր պաշտպանյալի գործողություններում բացակայում է տվյալ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Պաշտպանը նշեց, որ Արման Ստեփանյանը երիտասարդ է , դեռ ամուսնացած չէ, նա բարձրակարգ սպորտսմեն է՝ բազկամարտի բազմակի չեմպիոն: Նա կարող է դառնալ արժանի քաղաքացի, նրա կյանքը դեռ առջևում է:

Պաշտպանը միջնորդեց ճանաչել ու հռչակել Արման Ստեփանյանի անմեղությունը, կայացնել արդարացման դատավճիռ:

Քանի որ պաշտպանական այս ճառը տևեց մինչև աշխատանքային օրվա ավարտը, երկրորդ ամբաստանյալի՝ Բաբկեն Գաբոյանի շահերի պաշտպան, փաստաբան Հ. Անանյանը չհասցրեց պաշտպանական ճառով հանդես գալ:

Նրա ճառը դատարանը կունկնդրի հաջորդ դատական նիստին՝ օգոստոսի 24-ին: