Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում տեղի կունենա պանելային քննարկում
Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում տեղի կունենա «Գիտական համակարգը՝ որպես Հայաստանի տնտեսության մրցակցության գրավական» պանելային քննարկում: Քննարկման մոդերատորն է Դավիթ Բաղդասարյանը:
Պանելային քննարկման բանախոսներն են՝ Մարինա Աղասյանը, Ալեքսանդր Եսայանը, Գևորգ Սաֆարյանը, Տիգրան Շահվերդյանը և Նարեկ Վարդանյանը:
2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանի հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Համաժողովն անցկացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ևամենամյա բնույթ ունի:
«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումն առաջին անգամ իրականացվեց 2022 թվականին
Միջոցառումը մի հարկի տակ էր հավաքել ավելի քան 1000 մասնակիցների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից:
Միջոցառման մանրամասներն՝ այստեղ :