ԶՊՄԿ շահառուները հայտնի են
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» օրենքով սահմանված կարգով իրական շահառուների մասին հայտարարագիր է հրապարակել։
Ընկերությունն այս մասին օրեր առաջ է հայտնել` հերքելով մամուլում տարածված տեղեկությունները` իբր ԶՊՄԿ-ն կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», սկսած 2022 թվականից, Հայաստանի թիվ մեկ հարկատուն է:
Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականի առաջին 9 ամիսներին ընկերությունը պետական բյուջե է մուտքագրել 52, 4 միլիարդ դրամ, գրեթե 130 միլիոն դոլար։
Ի դեպ, տարիներ առաջ կոմբինատը Հայաստանի կառավարությանը փոխանցեց ահռելի 21,87 % բաժնեմասը, և պետությունը ևս մասնակցում է կոմբինատի ակտիվ կառավարմանը։