Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank
Socity

«Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ խոսում էր հարուցված քրեական գործերի մասին, շեշտում, որ որոշումների և վճիռների կայացումն ուշանում է: Որքանո՞վ են տեղին նման քննարկումները և արդյո՞ք ուղիղ հրահանգներ չեն: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն ասում է՝ 2018 թ.-ից ի վեր առաջին անգամ չէ, որ երկրի վարչապետի՝ նման բառամթերքով ելույթների ենք ականատես լինում:

«Պետք է արձանագրենք, որ ի տարբերություն նախկին՝ ավելի լալահառաչ ելույթների, սպառնալիք պարունակող և ոչ իրավաչափ բնույթի տերմինալոգիայի, ակնհայտորեն փորձում էր հնարավորինս մեղմ ելույթ ունենալ: Սակայն բառամթերքի փոփոխությունը խոսույթի էությունն ու բնույթը չի փոխում, որովհետև, այնուամենայնիվ, դա սպառնալից հրահանգավորում էր իրավապահ մարմիններին: Հիմա մի փոքր տեսական անդրադարձ: 2016 թ.-ից ի վեր սահմանադրական փոփոխությունների արդյունքում անցում կատարեցինք դեպի խորհրդարանական կառավարման ձև: Անգամ նախագահական, կիսանախագահական, կիսախորհրդարանական կառավարման ձևի պարագայում կառավարության ու իրավապահ մարմինների հարաբերակցությունը քննարկելի էր, դիցուք, տեսության մեջ մշտական վեճի առարկա էր՝ դատախազությունը գործադիր իշխանության մաս կազմո՞ւմ է, թե՞ ոչ, նույնը՝ նաև քննչական մարմինները: Իմ գնահատմամբ, խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում անգամ իրավապահ մարմինների՝ գլխավոր դատախազի և քննչական մարմինների ղեկավարների, ներկայացուցիչների ներկայությունը կառավարության նիստերին լուրջ խնդիր է: Թե՛ հանրության, թե՛ անկախ դիտորդի աչքում իրենք ստանում են գործադիր մարմնի ղեկավարի՝ վարչապետի ենթակայի կարգավիճակ: Դա լրջագույն պրոբլեմ է դառնում հենց արդարադատության իրականացման տեսանկյունից:

Չանդրադառնանք խոսույթին, երբ բազմաթիվ կոնկրետ դրվագների ենք ականատես եղել, օրինակ՝ Սյունիքի դեպքերը, որոնց հաջորդող ասուլիս կայացավ, լրատվամիջոցների ներկայությամբ վարչապետը հրահանգավորեց իրավապահ մարմիններին, որ իրեն զեկուցեն արդյունքների մասին, Արցախում տեղի ունեցած իրադարձություններին հաջորդող հավաքների ժամանակ կրկին ասուլիս-ելույթ ունեցավ՝ կոնկրետ մատնանշելով մարդկանց անուններ, ելույթից անմիջապես հետո այդ անձինք ձերբակալվեցին ու կալանավորվեցին: Իր որդու հետ տեղի ունեցած միջադեպին հաջորդող ելույթ ունեցավ և կրկին որակավորում տվեց և այլն: Վարչապետի կողմից նման ելույթները Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ են, սա լիազորությունների սահմանազանցում է: Կառավարության վերջին նիստում նա իր որակավորումն է տալիս, որ իրենք գնալու են բոլոր այն գործերի հետևից, որոնցով արդարացման դատավճիռներ են լինելու: Դա ուղղակիորեն սպառնալիք է և լրացուցիչ հրահանգավորում, ինչպես նաև կանխորոշիչ վերաբերմունք կոնկրետ քաղաքական նախկին գործիչների նկատմամբ թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ դատական իշխանությանը: Ակնհայտ է, որ այս պայմաններում մարդու՝ արդար դատաքննություն ունենալու հիմնարար իրավունքն արդեն իսկ կանխակալորեն ոտնահարված է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը:

Հիմա քրեական հետապնդում կարող է հարուցվել, ասենք, սոցիալական ցանցում գրառման համար: Հետաքրքրվում ենք՝ վերջին շրջանում փոխվե՞լ է հետապնդումների բնույթը, թե՞ ոչ: «Իմ գնահատմամբ, Հայաստանի պատմության մեջ, հավանաբար, այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել: Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են: Խնդիրն այն է, որ մարդկանց նկատմամբ նոնսենսի հասնող իրավական գործընթացներ են նախաձեռնվում: Այնպիսի անհիմն հանցակազմերի հիման վրա են մարդկանց հետապնդում, որ օրինական ու իրավական երկրում, իրավունքի գերակայության, օրինականության սկզբունքի պայմաններում անհնար է պատկերացնել:

Ու լրջագույն խնդիրն այն է, որ բոլոր այս դեպքերում, որոնք, ըստ էության, անգամ Քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածների պարագայում իրենցից ներկայացնում են միջին ծանրության հանցագործություն, մարդկանց նկատմամբ մահակ է դարձել խափանման միջոցը: Այս բնույթի մեղադրանքների պարագայում մարդկանց նկատմամբ մեծամասամբ կիրառվում է կալանք: Կալանքը տեսության, գիտության մեջ ու պրակտիկայում նախատեսված է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում դրա հնարավոր շարունակությունը կանխարգելելու կամ գործի քննությունն օբյեկտիվ ապահովելու նպատակով, այնինչ ամբողջովին մեկուսացնում են մարդուն, սահմանափակում են տեսակցությունների հնարավորությունը, ընդհուպ մինչև ընտանիքի անդամների հետ: Սա դարձել է դասական պատժիչ գործիք, մահակ ընդդիմադիր գործիչներին ճնշելու, նրանց խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու ուղղությամբ: Էլ չասած, որ արդեն թիրախավորվում է մարդու անձնական ազատությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Ադրբեջանում շարունակում են բանտարկված մնալ մեր հայրենակիցները՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված մեր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք, որոնց նկատմամբ շինծու մեղադրանքներ են առաջադրվել, իսկ սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո ձերբակալվեցին արցախցի քաղաքական ու ռազմական գործիչներ: Ի՞նչ է անում Հայաստանը մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: «Իշխանության ցցուն գործողություններից կարող ենք հետևություններ անել: Սեպտեմբերի 19-ի՝ արցախյան իրադարձություններին հաջորդող ընթացքում գերու կարգավիճակում ունեցանք Արցախի քաղաքական ու ռազմական էլիտայի ներկայացուցիչներ: Բայց չպետք է մոռանանք, որ ունենք դեռևս 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում տասնյակ գերիներ, որոնց հարցն այս իշխանությունը մինչ օրս չի լուծել այն դեպքում, երբ Հայաստանը տասնյակ զիջումներ կատարեց, որոնք դիվանագիտական տապալում էին:

Նոյեմբերի 9-ի փաստաթղթով մեր կողմից կատարված յուրաքանչյուր պարտականությանը պետք է հայկական կողմը պահանջատեր լիներ թղթով արձանագրված Ադրբեջանի պարտականության կատարմանը, որ մեր գերիները բոլորը բոլորի դիմաց վերադառնային հայրենիք: Հայաստանն այդ ընթացքում երեք տարածք ժամկետներով հանձնել է, որոնք գտնվում էին հայկական կողմի վերահսկողության ներքո, հանձնել է ադրբեջանցի ռազմական հանցագործների, որոնք 2016 թ.-ին դատված էին Հայաստանում, ընդհուպ մարդ գլխատելու համար, հանձնել է ականապատման քարտեզներ, այդ ընթացքում Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք: Եվ այս ամբողջ գործընթացի էպոպեան՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց փաստաթուղթ, որով ոչ միայն Արցախը, այլև, Ադրբեջանի մեկնաբանմամբ, «անկլավները» ճանաչեց Ադրբեջանի մաս:

Եվ այս ամբողջ պրոցեսի ընթացքում իրենք չկարողացան ապահովել մեր գերիների վերադարձը, էլ չեմ խոսում սոցիալական, անվտանգային երաշխիքների մասին, որոնք նորմալ ղեկավարության պարագայում այսպիսի զիջումների դեպքում պետք է թելադրված լինեին այդ փաստաթղթերում: Սա այս իշխող ուժի դիվանագիտական տապալման ցցուն ապացույցն է: Իմ գնահատմամբ, իրենք օգտվում են միայն եվրոպական մարմիններին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Միջազգային արդարադատության դատարան, դիմելու իրավական գործիքակազմից, բայց դրա հետ կապված էլ ունենք նախորդիվ օրինակներ, երբ այս մարմիններն ընդդեմ Ադրբեջանի որոշումներ են կայացրել, և դրանք անկատար են մնացել: Այդ պարագայում եվրոպական կառույցները, ունենալով իրենց իսկ հեղինակության, իրենց մարմինների կողմից ընդունված որոշումների կատարման խնդիր, անգամ փոքրիկ սանկցիա Ադրբեջանի նկատմամբ չեն կիրառել:

Գալիս ենք այն եզրահանգման, որ ինչ-որ մեծ ակնկալիքներ ունենալ այս ուժի պարագայում մեր գերիների վերադարձի հարցով, դառնում է անշնորհակալ գործ, եթե ուղղակի պատմական հետհայաց ենք նետում այս վերջին 2-3 տարվա կտրվածքով: Սա շատ ցավալի է բոլորիս համար, գերիների հարցը պետք է լիներ մեր պետության օրակարգային առաջնահերթություններից մեկը: Միևնույն ժամանակ, այս պարագայում նաև, երբ անհատները կամ կազմակերպություններն ինչ-որ գործընթացներ են կազմակերպում ու չկա պետության աջակցությունը, այնուամենայնիվ, դրանց՝ հաջողությամբ պսակվելու շատ քիչ հավանականություն կա»,-եզրափակում է Գոհար Մելոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում