Տղուն բաց են թողել, ասում են՝ մորն էլ են բաց թողնելու․ Մանուկ Սիմոնյանի սպանությունը շարունակվում է քննարկվել. Hraparak.am
Hraparak.am-ը գրում է.
Օրերս իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը այցելել է «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող Ռուզաննային, ով մեղադրվում է ամուսնու՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ: Զարուհին մեզ պատմեց, որ Ռուզաննան ծանր հոգեկան վիճակում էր, ինքն աշխատել է դեպքի մանրամասներից հարցեր չտալ, ի վերջո՝ իր այնտեղ այցը կապված է եղել ծանոթանալու կնոջ պահման պայմաններին եւ առողջական վիճակին. «Նա դեպքի մասին ինչ-որ բան էլ չի հիշում, ես նաեւ նրան հարցեր չտվեցի, որովհետեւ չէի ուզում նրա վիճակը ավելի բարդանար, առանց այն էլ օրը մի քանի անգամ նրան այդ հարցերը տրվում են։ Երրորդ կարգի հաշմանդամ է՝ տարբեր տիպի մարմնական վնասվածքներով: Նրա մազերը փունջ-փունջ պոկած են, 15 տարի նա կեղծամով է ման եկել։ Նրա վրա կապտուկներ կան, որոնք ծեծի հետեւանք են»։
Մեզ հասած տեղեկություններով՝ Ռուզաննան տառապում է քաղցկեղով, սակայն Զարուհի Հովհաննիսյանը փոխանցեց, որ նրա բժշկական թղթերում այդ հիվանդության մասին ոչինչ գրված չկա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում