Ձևավորվել է «Համաշխարհային երիտասարդական փառատոն 2024»-ի Հայաստանի նախապատրաստական կոմիտեն
Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել «Համաշխարհային երիտասարդական փառատոն 2024»-ի նախապատրաստական աշխատանքները Հայաստանում համակարգված կազմակերպելուն նվիրված ժողով: Ժողովին մասնակցել են 15 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ժողովի ընթացքում որոշվել է հռչակել «Համաշխարհային երիտասարդական փառատոն 2024»-ի Հայաստանի նախապատրաստական կոմիտե, որի կազմում ներառվել են մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները:
«Համաշխարհային երիտասարդական փառատոն 2024»-ին Հայաստանը ներկայացնելու ցանկություն են հայտնելել մի շարք ստեղծագործական միությունների, երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների, մշակութային կոլեկտիվների ներկայայացուցիչներ:
«Համաշխարհային երիտասարդական փառատոն 2024»--ի Հայաստանի նախապատրաստական կոմիտեի նախագահ է ընտրվել «Արարատյան ալյանս» ինստիտուտի համակարգող Ավետ Ադոնցը:
Հայաստանի նախապատրաստական կոմիտեի ձևավորման վերաբերյալ արձանագրությունը ներկայացվել է «Համաշխարհային երիտասարդական փառատոն 2024»-ի կազմակերպչական կոմիտեի ղեկավարությանը:
«Համաշխարհային երիտասարդական փառատոն 2024»-ը տեղի է ունենալու 2024-թ. մարտի 1-7-ը, Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում: