«Տղե՛րք», եկեք միասին մեր հնարավորությունները ուղղորդենք մատաղ սերնդի կրթման և դաստիարակման գործին. Մհեր Ավետիսյան
«Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանը ելույթ ունեցավ Վալերի Բրյուսովի ծննդյան 150-ամյակին նվիրված «Գեղարվեստական թարգմանության մրցույթի» փակման հանդիսավոր արարողությանը.
«Թանկագի՛ն աշակերտներ, դուք մեր ժողովրդի և պետության ապագան եք։ Որքան մեծ ներդրում այսօր մենք ունենանք ձեր ուսման և դաստիարակության հարցում, որքան պրոֆեսիոնալ մասնագետներ դառնաք ապագայում, այդքան ավելի բարեկեցիկ, ապահով, կրթված և դաստիարակված, քաղաքակիրթ, ժամանակին բնորոշ մրցունակ պետություն և ազգ ենք ունենալու»,-նշեց նա։
Ավետիսյանը կարևորեց ուսուցիչների դերը պետության ապագայի կազմավորման մեջ՝ նշելով.
«Որքան խորը և համապարփակ, 21-րդ դարին բնորոշ, մրցունակ գիտելիքներով օժտեք մեր աշակերտներին, այդքան բարեկեցիկ և անվտանգ ապագա ենք ունենալու` որպես պետություն և ժողովուրդ»։
Մհեր Ավետիսյանը վստահ է՝ պետք է կարողանանք ձևավորել արդար հասարակություն, եթե ցանկանում ենք ունենալ անվտանգ, մրցունակ և բարեկեցիկ պետություն․