Facebook-ը նոր խնդիրներ է ստեղծել օգտատերերի համար
Araratnews.am-ը գրում է.
Վերջին մի քանի օրերին շատացել են օգտատերերի բողոքներն այն մասին, որ երբ Facebook-ում ցանկանում են կիսվել հղումով, խնդիրներ են առաջանում նկարի հետ կապված, այսինքն` տվյալ հղումն ակտիվացնելիս էջում բերում է լրիվ ուրիշ նկար, որը ոչ մի կապ չունի տվյալ հղման հետ:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն Araratnews.am-ի զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց, որ Facebook-ն ընդհանուր առմամբ ինչ-որ տեխնիկական խնդիրներ ունի. «Երեկ նույնիսկ որոշ ժամանակ ամբողջ աշխարհում շատերի համար Facebook-ը չի աշխատել: Այսինքն` երևում է` ինչ-որ բան են փոխում, ծանրաբեռնվածություն Է: Շատ խնդիրներ կարող են user-ից user չերևալ, կախված, թե Facebook-ի որ սերվերին են կպած: Օրինակ` ինձ մոտ երեկ երեկոյան նկարները բեռնել (load) չէին լինում, միգուցե նույն խնդրի հետևանքն է»:
Սամվել Մարտիրոսյանը նաև հավելեց, որ խնդիրներ են եղել նաև Instagram-ի հետ. «Ընդհանուր ոչ միայն Facebook-ի հետ ինչ-որ խնդիր կա, այլ նաև Instagram-ի: Դա նշանակում է, որ իրենք գլոբալ սերվերային ինչ-որ խնդիրներ ունեն»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում