Երևանում ծնված հնգյակի 4-րդ երեխան մահացել է
Armlur.am-ը գրում է.
Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգակից ողջ մնացած 4-րդ երեխան՝ երկու աղջիկներից մեկը՝ Աննան, մահացել է հուլիսի 26-ին։ Այս մասին տեղեկացանք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Երեխան աղիների անանցելիության հետ կապված խնդիրներ ուներ։ Վիրահատությունից մի քանի օր անց նա մահացել է։
Հիշեցնենք, որ Հայաստանում առաջին անգամ հնգյակ՝ 4 աղջիկ եւ մեկ տղա է ծնվել մայիսի 3-ին, «Էրեբունի» ԲԿ-ում: Երեխաները խորը անհաս են ծնվել՝ հղիության 28-րդ շաբաթում: Ծնվելիս նրանք կշռել են՝ 600, 820, 840, 840 եւ 880 գրամ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում