Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank
Socity

«Իր անուշ ու զրնգուն ձայնն եմ կարոտել, ուզում եմ նորից լսել». Հարություն Սեյրադարյանի զոհվելու հանգամանքները մինչ օրս անհայտ են նրա ընտանիքին, շարունակում են սպասել որդու վերադարձին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կյանքով լեցուն ու աշխույժ երեխա էր Հարությունը, անսահման հետաքրքրասեր: Արդարամիտ էր ու ազնիվ, ճիշտ խոսող: Երբեմն ասում էի՝ տղա՛ ջան, չի կարելի, ասում էր՝ չէ, մա՛մ, ավելի լավ է անձամբ ինձանից լսեն ճշմարտությունը, քան ես ուրիշի մոտ իրենց մասին խոսեմ: Անարդարություն չէր սիրում, միշտ նրանց կողքին էր, ովքեր ունեին իր կարիքը: Փոքրերի հետ փոքր էր, մեծերի հետ՝ մեծ: Սիրում էր տարիքով ավելի մեծերի հետ շփվել, բայց կարող էր փոքրերի հետ բակում ֆուտբոլ խաղալ: Ամեն ոլորտից ուզում էր գաղափար ունենալ: Տարբեր խմբակների է հաճախել՝ շախմատի ու տարբեր այլ մարզաձևերի՝ բռնցքամարտ, ձյուդո: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մեդալների: Շախմատի առաջին կարգ ուներ: Թումո է հաճախել, ժողովրդական երգեցողության դասերի:

Տատիկը նկատեց, որ ձայնային տվյալներ ունի, երկրորդ դասարանում էր, սկսեց հաճախել «Իմպրոռիթմ» վարժարան: Յոթ տարի սովորեց, դիպլոմ ստացավ: Իրեն հարցրեցի՝ Կոնսերվատորիա կընդունվի՞, ասաց՝ մա՛մ, դա իմ երկրորդ մասնագիտությունը կլինի: Իրավաբանականն ավարտեմ, հետո կընդունվեմ Կոնսերվատորիա: Կասկածում եմ, որ այդքանով կսահմանափակվեր, հետո մի նոր բան կսկսեր ուսումնասիրել: Ամեն ինչ ուզում էր հասցնել և հասցրեց շատ բան անել: Կարծես շտապում էր: Ուզում էր ամեն տեղ իրեն փորձել: Ընդ որում՝ մի հետաքրքրությունը չէր թողնում, մյուսին անցնում, ամեն տեղ զուգահեռ էր հաճախում, և բոլորը` սիրով ու իր ցանկությամբ: Եթե չցանկանար, երբեք չէինք ստիպի այս կամ այն սպորտաձևին հաճախել: Այնքան շատ նպատակներ ուներ, որոնք իրականություն չդարձան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հարությունի մայրիկը՝ տիկին Բելլան:

Դպրոցում բարձր առաջադիմություն ունեցող Հարությունը շատ էր սիրում «Հայոց պատմություն», «Հայոց լեզու» առարկաները, լեզուների հանդեպ ևս հետաքրքրությունը մեծ էր: «Երբ դեռ ավելի փոքր էր, ցանկանում էր իմանալ, թե ինչպես է ստեղծվել աշխարհը, օդն ինչից է բաղկացած: Այնքան շատ ու տարբեր հարցեր էր տալիս, որ անգամ մենք էինք զարմանում»: Մայրիկն ասում է՝ իր այս հետաքրքրասիրության և աշխատասիրության շնորհիվ առանց պարապելու, բարձր բալերով ընդունվեց Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Հարությունը 2020 թ. օգոստոսի 12-ին զորակոչվում է պարտադիր զինծառայության, որը պետք է անցներ Արցախի Հանրապետությունում՝ Մարտակերտում: «Շատ սիրով է մեկնել ծառայության: Իր բանակի քեֆի ամբողջ ընթացքում երգել և ուրախացել է: Ընդ որում՝ «Չենք տա Շուշին մենք ուրիշին» երգն էր անընդհատ երգում, այդ երգի հնչյունների ներքո էլ զորակոչվեց ծառայության: Վերջին օրն ասաց՝ մա՛մ, բան ասեմ, միտդ պահի: Արցախ եմ զորակոչվելու՝ Ռոբերտ Աբաջյանի ծառայած զորամասում եմ ծառայելու, մեծ պատերազմ է սկսվելու, մեր սերունդը չէ, բայց եղբորս սերունդը վրեժ կլուծի: Մինչ օրս իր խոսքերն ականջիս հնչում են: Ասացի՝ Հարո՛ւթ ջան, ինչե՞ր ես մտածում: Արձագանքեց՝ չգիտեմ, մա՛մ…»:

Մայրիկի խոսքով, որդին շատ հայրենասեր էր: «2016 թ. Ապրիլ յան պատերազմի ժամանակ դեռ փոքր էր, բայց առաջ էր ընկնում՝ ես ե՞րբ եմ գնալու ծառայության»: Պատերազմի սկսվելու դրությամբ Հարությունը 12 օր է ծառայել, քանի որ զորակոչվելուց հետո եղել է կարանտինի մեջ: «Նույնիսկ այդ մի քանի օրերից այնքան դրական տպավորություններ ուներ, բողոքներ չուներ: Զանգում էր, զրուցում էինք, ասում էր՝ ամեն ինչ «ցենտր» է, դա իր խոսքն էր, թույլ չէր տալիս անգամ ինչոր ավելորդ հարցեր տալ: Իհարկե, չհասցրեց շատ ծանոթանալ ծառայությանը, անգամ իրար հետ ծառայող տղաները մեկը մյուսին ճանաչելու հնարավորություն չունեցան»: Պատերազմի նախօրյակին է Հարությունը վերջին անգամ զրուցել ընտանիքի անդամների հետ: «Մեզ ոչինչ չասաց, միայն՝ մա՛մ ջան, ամեն ինչ շատ լավ է: Եղբոր հետ խոսեց, պետք է բռնցքամարտի մրցման գնար: Չեմպիոն էր դարձել, պետք է երկրորդ անգամ մասնակցեր: Ասաց՝ ա՛պ ջան, կրի, որ մենք էլ նշենք: Դա մեր վերջին զրույցն է եղել»:

Հետո սկսվում է պատերազմը: Զրույցների այս հատվածում միշտ հարցնում եմ՝ կապ ունեցե՞լ եք ձեր տղայի հետ, քանի՞ օր է տևել իր պատերազմը, նաև այլ հարցեր ուղղում: Տիկին Բելլայի միայն պատասխանի հիման վրա սարսափ ժանրի մի ֆիլմ կարող եք նկարահանել: «Ոչ ոք չգիտի, թե Հարությունի դեպքն ինչպես ու որտեղ է եղել: Իր ազգանունը բարդ է, սխալ էին գրել, սկզբում որևէ ցուցակում չէինք կարողանում գտնել իրեն: Հետո նրա անուն-ազգանունը հայտնվեց անհետ կորածների ցուցակում, նա հենց առաջին օրվանից համարվել է անհետ կորած: Նոյեմբերին, երբ իրենից որևէ լուր չունեինք, արյուն հանձնեցինք, 2021 թ.-ի հունվարին ԴՆԹ համընկնում եղավ»: Հարությունի ընտանիքն առ այսօր չգիտի, թե իրենց որդին երբ, որտեղ և ինչ պայմաններում է զոհվել: «Անգամ չկա մեկը, որ տեսել է իրեն այդ օրերին, գիտի, թե ինչ է եղել: Անհայտություն է: Նաև այդ պատճառով մինչև հիմա իրեն սպասում ենք, հրաշքի ենք սպասում: Ամեն վայրկյան սպասում եմ, որ դուռը պետք է բացի ու ներս մտնի:

Իր անուշ ու զրնգուն ձայնն եմ կարոտել, ուզում եմ նորից լսել: Երգելով տուն էր մտնում, ասում էր՝ ինչի՞ եք տխուր, ուզում եմ աժիոտաժ լինի, ու սկսում էր բոլորիս աշխուժացնել: Մեր տան լույսն էր, առանց իրեն շատ բարդ է ապրելը: Առանց կոնկրետ մի բան իմանալու ապրելն անհնար է: Պահես, մեծացնես ու անհայտության մեջ ապրես: Այնպիսի տղա ունեինք, որ վաղը պիտանի էր լինելու մեր երկրին: Եղբայր և քույրիկ ունի Հարությունս: Քույրիկն էլ է շատ սպասում՝ մա՛մ, ապերս պիտի գա: Ինձ իր խոսքերն են ուժ տալիս՝ մա՛մ, դու ինձ պիտի չսպասես, բայց ես պիտի գամ: Բանակ գնալուց, երբ արդեն մեքենա էր նստում, երկար նայեց մեր շենքին, մի տեսակ անհանգստացա, ասաց՝ «մամ, ես գիտեմ, որ էլ չեմ գա, չեմ տեսնի մեր տունը»: Արձագանքեցի՝ ո՞նց չես գա, «մա՛մ, միշտ հիշի, դուք ինձ պիտի չսպասեք, բայց ես պիտի գամ»:

Հ. Գ. - Հարություն Սեյրադարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Գյումրի քաղաքի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ