Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris
Legal

1980 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. 7-րդ դասարանցի տղային կախել էր դռան բռնակից՝ երեխայի գլխի մեջ 2 դանակ ու պատառաքաղ մխրճելուց հետո

1980 թվականի մարտի 18-ին, ժամը 21-ի սահմաններում Վ. քաղաքի ՆԳ բաժնում ահազանգ հնչեց, որ քաղաքի գլխավոր պողոտայի 45 շենքի 25-րդ բնակարանում դաժանաբար սպանվել է 14-ամյա Արմենը՝ միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը:

Ահազանգից կես ժամ առաջ տուն էր վերադաձել տանտերը ու տեսել, որ բնակարանը խառնափնթոր վիճակում է, պահարանների դարակները այս ու այն կողմ էին նետված, արյունոտ սպիտակեղենը թափված էր ննջասենյակի հատակին, հատակին ընկած էր լարը պոկված արդուկը:

Տանտերը մտավ խոհանոց ու հայտնաբերեց խորթ որդու՝ Արմենի դիակը: Տղային կախել էին խոհանոցից միջանցք տանող դռան բռնակից: Երեխայի գլխի մեջ խրված էին երկու դանակ ու մի պատառաքաղ, մարմնին բազմաթիվ վերքեր կային, հատակին արյան լճակ էր գոյացել:

Ննջասենյակի մահճակալին փաստաթղթեր ու լուսանկարներ կային, այդ թվում՝ երեխայի քեռու փաստաթղթերը ու դատավճիռ, որը վկայում էր, որ քեռի Լևոնը կնոջը ծեծելու և խուլիգանության համար դատապարտված է:

Միջանցքի հատակին ընկած էր կանացի դատարկ պայուսակ: Տանտերը վկայեց, որ այդ պայուսակի մեջ պահում էին իրենց ընտանիքի ոսկե զարդերը՝ մատանիներ, շղթաներ, մանյակ, նաև՝ գումար…

Տանտերը նկատեց, որ հյուրասենյակի պահարանից անհետացել են մեկ շիշ երեք աստղանի կոնյակ ու մեկ շիշ «Ստոլիչնայա» օղի: Չկար նաև կոնֆետի տուփի մեջ պահված 50 ռուբլին:

Երեխայի դիակի զննությամբ պարզվեց, որ դեմքին, պարանոցին ու գլխին ծակող-կտրող գործիքով շուրջ 18 վնասվածք էր հասցվել, տղայի աջ քունքի մեջ խրված էին երկու դանակ ու պատառաքաղ, մի դանակ էլ մխրճված էր ձախ ձեռքի մեջ: Պարանոցին փաթաթված էր արդուկից պոկված լարը, որը կապված էր դռան բռնակին…

Նախաքննական մարմինն առաջ քաշեց մի քանի վարկածներ:

Դրանց մեջ ուշադրություն է գրավում հետևյալ վարկածը՝ տղայի դպրոցի տնօրենը հայտնել էր, որ հենց դեպքի օրը տղան ընդունվել էր կոմերիտմիության շարքերը: Եվ միանգամայն լրջությամբ առաջ քաշվեց ու թղթի վրա արձանագրվեց վարկած, որ տղային կարող էին նման դաժան ձևով սպանել… հակասովետական տարրերը կամ աղանդավորները…

Վարկածների թվում կային նաև այլ նկատառումներ:

Տղայի խորթ հայրը սովորաբար աշխատանքից տուն էր վերադառնում ժամը 17-ին: Իսկ այդ օրը սովորաբար չխմող մարդը տուն էր եկել խմած՝ ժամը 20-ն անց 30-ի սահմաններում: Խորթ հոր անսովոր վարքագիծը նրան դնում էր կասկածյալների շարքում:

Կասկածվում էր նաև երեխայի քեռին՝ Լևոնը, ով դատապարտված էր ու հարկադիր աշխատանքներ էր կատարում քաղաքի շինհրապարակներից մեկում: Ազատական ստանալով՝ նա հաճախ էր այցելում քրոջը:

Երեխայի սպանության առանձին դաժանությունը պատճառ էր, որ ենթադրվեր, թե սպանությունը կարող էր կատարվել հոգեկան հիվանդի կողմից:

Չէր անտեսվում նաև, որ սպանությունը ավազակային հարձակման, բնակարանից արժեքավոր իրերի հափշտակության նպատակով կարող էր կատարվել: Տանտերը ոչ միայն ոսկե զարդերի, այլև տանը պահված 800 ռուբլու անհետացման մասին հայտարարեց:

Տանտիրոջ հագուստները մանրամասն զննվեցին: Սպանության եղանակն այնպիսին էր, որ դաժան մարդասպանի հագուստին չէին կարող զոհի արյան հետքերը չլինել: Բայց տանտիրոջ հագուստին ոչ մի հետք չկար:

Պարզվեց, որ քեռի Լևոնը դեպքի օրն ազատական էր ստացել և եկել էր քրոջ բնակարան, բայց բնակարանի դուռը փակ էր եղել, ու նա հեռացել էր…

Սպանված տղայի ընտանիքը հարուստ ընտանիք էր: Դուռը փակվում էր բարդ փականով: Նրանք սահմանափակ թվով մարդկանց հետ էին շփվում, քչերին էին իրենց տուն թողնում:

Ստուգվեց այն մարդկանց շրջանակը, ովքեր վերջին շրջանում այցելել էին այդ բնակարան:

Պարզվեց, որ սպանությունից երկու շաբաթ առաջ տանտիրոջը հյուր էր եկել նրա եղբայր Վալտերը: Վերջինիս հետ զրույցի ժամանակ ասվել էր, որ տանտիրուհին՝ սպանված տղայի մայրը, պատրաստվում է մեկնել Լեհաստան, այդ նպատակով ոսկեղեն է գնում…

Եվս մեկ կասկածյալ ավելացավ՝ Վալտերը: Հետաքրքրվեցին նրա անձով: Նա բացասական էր բնութագրվում, ասում էին, թե ձեռքից մաքուր մարդ չէ, «ամեն բանի ընդունակ է»:

Հարցաքննության ժամանակ Վալտերն իրեն համարձակ էր պահում: Նույնիսկ վրդովվեց, որ երեխային սպանողին դեռ չեն բացահայտել…

Վալտերը եղբոր ընտանիքի հետ չէր շփվել մինչև վերջին ժամանակները: Մարտ ամսվա ընթացքում նա սկսել էր հաճախ այցելել: Պարզվեց՝ նա մեծամասամբ այցելել էր այն ժամերին, երբ եղբայրն ու կինը տանը չէին լինում: Վալտերն իր այցելությունները բացատրեց նրանով, որ մոտակայքում է աշխատում, երբեմն մանր բաներ էին պետք լինում, դրա համար մտնում էր եղբոր տուն…

Պարզվեց, որ սպանության օրը Վալտերը աշխատանքի չէր եղել: Աշխատավայրում նա ասել էր, թե կինը հիվանդանոցում է, ինքը պիտի մնա որդու մոտ: Դեպքից հետո էլ Վալտերը աշխատանքի չէր գնացել, բայց քանի որ ասել էր, թե երեխային է խնամում, նրա բացակայությունները հարգելի էին համարվել…

Հարցաքննեցին Վալտերի երեխային: Նա հակասական ցուցմունք տվեց, բայց նշեց, որ դեպքի օրը հայրը տուն է գնացել քերծվածքներով պատված դեմքով :

Վալտերի հագուստները զննության ենթարկվեցին: Նրա բաճկոնի աստառի վրա հայտնաբերվեցին գորշ բծեր, որոնք արյան հետքեր էին հիշեցնում: Վալտերն ասաց, թե դրանք ներկի հետքեր են: Բաճկոնն ուղարկվեց դատակենսաբանական փորձաքննության:

Վալտերի հարևաններից մեկը հայտնեց, որ դեպքի օրը հանդիպել է Վալտերին, զբոսնել է նրա հետ: Նրանք զբոսնել էին մինչև ժամը 14-ն անց 30 րոպեն: Վալտերն ասել էր, թե գործեր ունի, պայմանավորվել էին երեկոյան հանդիպել ընդհանուր ծանոթներից մեկի տանը:

Հանդիպել էին ծանոթի տանը՝ պայմանավորվածից մեկ ժամ ուշ: Վալտերի դեմքին թարմ քերծվածքներ կային: Նա ասել էր, թե խանութի մոտ կռվել է ինչ-որ հարբած երիտասարդների հետ: Վալտերն իր հետ մի շիշ կոնյակ ու մի շիշ օղի էր բերել: Տանտիրուհին հիշեց, որ Վալտերն այդ երեկո իրեն առաջարկել էր ոսկե զարդեր գնել, նույնիսկ հանել ու ցույց էր տվել մի քանի մատանի ու շղթա:

Ճշտվեց տղայի սպանության ժամը: Նա դպրոցից տուն էր գնացել ժամը 15-ին: Ժամը 16-ն անց 30-ին նրան զանգել էին դասընկերուհին, հետո՝ մայրը, բայց տան հեռախոսը արդեն չէր պատասխանել… Այդ ժամանակահատվածի համար Վալտերն ալիբի չուներ…

Դատակենսաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Վալտերի բաճկոնի աստառին հայտնաբերվածը արյան հետքեր էին, որոնք համապատասխանում էին սպանված երեխայի արյան խմբին…

Վալտերը նորից հարցաքննության կանչվեց, ապա ձերբակալվեց:

Ձեռք բերված ապացույցների ճնշման տակ նա խոստովանեց, որ ինքն է սպանել տղային՝ բնակարանում եղած արժեքավոր իրերն ու գումարները հափշտակելու նպատակով:

Վալտերը ներկայացրեց նաև թաքցրած ոսկեղենը, որը չէր հասցրել իրացնել: Սպանված տղայի մայրը ճանաչեց իր զարդերը:

Վալտերի տան խուզարկությամբ հայտնաբերվեց մի մանրասղոց, որով նա սղոցել-քերել էր մատանիներից մեկի վրա դրվագված տոհմական անվանատառերը: Ֆիզիկաքիմիական փորձաքննությամբ հաստատվեց, որ սղոցի վրա առկա է ոսկեփոշի:

Վալտերը սպանությունը կատարել էր կաշվե ձեռնոցներով, նա մատնահետքեր չէր թողել ու մտածել էր, թե դա բավական է, որ իրեն չբացահայտեն: Ձեռնոցները նա դեն չէր նետել, լվացել ու պահել էր տանը: Ձեռնոցները նույնպես փորձաքննության ուղարկվեցին, դրանց վրա նույնպես հայտնաբերվեցին արյան հետքեր…

Ի վերջո՝ Վալտերը բացատրեց, թե ինչու էր տղային այդպիսի դաժանությամբ սպանել: Տղան դիմադրել էր մինչև վերջ, մարդասպանին խփել էր ոտքերով ու ձեռքերով, ճանկռել-քերծել էր Վալտերի ամբողջ դեմքը՝ նրան հասցնելով անզուսպ կատաղության…

1980 թվականի հունիսի 19-ին գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան Վալտերին մեղավոր ճանաչեց ու դատապարտեց մահապատժի: