Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026 Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej Times
Culture

«Տաշիր ՄԵԴԻԿԱ»-ն հանդես է եկել որպես Հին Հայաստանի պատմության ցուցահանդեսի գործընկեր Մոսկվայում

Տաշիր ընկերությունների խմբում ընդգրկված «Տաշիր ՄԵԴԻԿԱ» ներդրումային ընկերությունը հանդես է եկել որպես «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշտու – Հարմինույա – Արմինա» ցուցահանդեսի գործընկեր։ Ցուցահանդեսը կանցկացվի Մոսկվայում, 2023 թվականի հոկտեմբերի 31-ից 2024 թվականի հունվարի 28-ը, Ա․Ս․Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​ թանգարանում։

Ռուսաստանի և Հայաստանի առաջատար թանգարանների հետ համատեղ կազմակերպվող միջոցառումը տեղի կունենա թանգարանի գլխավոր մասնաշենքում։ Այն նվիրված է հին Հայաստանի հարուստ մշակութային պատմությանը և առանձնահատուկ հայացք է ներկայացնում նրա արվեստի ակունքներին՝ Ուրարտու պետության ժառանգությանը (մ. թ. ա․ IX-VII դդ.):

Ցուցահանդեսը բաղկացած է չորս բաժիններից, որոնցից երեքը նվիրված են տարածաշրջանի պատմության և մշակույթի զարգացման տարբեր փուլերին՝ Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերի նախաուրարտական ավանդույթից (մ.թ.ա. II–I հազարամյակներ) մինչև հետուրարտական շրջանի հին հայկական արվեստի ձևավորում (մ.թ.ա. VI–IV դարեր): Ցուցահանդեսը հիմնված է մ․թ․ա․ 1-ին հազարամյակի գլխավոր հնագույն արևելյան պետություններից մեկի՝ Ուրարտուի թագավորության մ.թ.ա. 9-7-րդ դարերի հարուստ ժառանգության վրա։

Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանում պահվում է Էրեբունի և Թեյշեբաինի ամրոցներից բերված ուրարտական ​​արվեստի և մշակույթի հարուստ հավաքածու: Ցուցահանդեսում առաջին անգամ կներկայացվեն Կայսերական Ռուսաստանի ժամանակաշրջանում կատարված առաջին պեղումների ժամանակ գտնված եզակի հնագիտական ​​գտածոները (արտեֆակտները), ինչպես նաև 2010-ականներին պեղումների ժամանակ հայ հնագետների կողմից հայտնաբերված հուշարձանները:

«Տաշիր ՄԵԴԻԿԱ» ընկերությունների խմբի կառավարող գործընկեր Արսեն Գալստյանը նշում է. «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշտու – Հարմինույա – Արմինա» ցուցահանդեսը աննախադեպ, եզակի իրադարձություն է։ Այս լայնածավալ ծրագիրը կազմակերպել է Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանը և իրականացվում է «Տաշիր ՄԵԴԻԿԱ» ընկերությունների խմբի աջակցությամբ, ArtisFutura միջազգային հիմնադրամի մասնակցությամբ, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի, «Էրեբունի» պատմահնագիտական ​​արգելոց-թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի, Պետական ​​Էրմիտաժի և Պետական ​​պատմության թանգարանի հետ համատեղ։ Ցուցահանդեսը ռուս հանդիսատեսին առաջին անգամ կներկայացնի Հին Հայաստանի արվեստի և քաղաքակրթության ակունքները Ուրարտուի ժառանգության պրիզմայով: Ցուցադրված նյութի ծավալն ու յուրահատկությունը համաշխարհային քաղաքակրթության մեջ Հայաստանի ներդրման անվիճելի վկայությունն են։ Այս ցուցահանդեսը ևս մեկ քայլ է ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման ճանապարհին։ Բոլոր այցելուներին անկեղծորեն մաղթում եմ Հայաստանի մեծ պատմությանն ու մշակույթին ծանոթանալու անմոռանալի տպավորություններ»։

Պուշկինի թանգարանի հավաքածուի հիմքը կազմում են Հայկական ԽՍՀ ԳԱ և Ա․Ս․Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանի 1952-1978 թվականների համատեղ արշավախմբի պեղումների ժամանակ, Արին-Բերդ բլրի վրա, որտեղ գտնվում է Էրեբունի ուրարտական ​​ամրոցը, հայտնաբերված գտածոները։ Էրեբունին Երևանի հնագույն պատմական կենտրոնն է, իսկ Ուրարտուի ​​արքա Արգիշտի I-ի կողմից քաղաքի հիմնադրման տարեթիվը համարվում է Երևանի պատմության սկիզբը։ Ցուցանմուշների մեծ մասը նախկինում, Հայաստանից դուրս ցուցադրությունների չի մասնակցել։ Միջոցառմանը կներկայացվեն նաև կարասների,  գինու կամ հացահատիկի պահպանման հատուկ խոշոր անոթների, վերականգնողների և հետազոտողների աշխատանքի արդյունքները։

Ցուցահանդեսի համար պատրաստվում է մասնագետների հոդվածներով և գրականության ցանկով գիտահանրամատչելի հրատարակություն, ինչպես նաև ծավալուն կրթական ծրագիր։ Նախագիծն ուղեկցվում է միջառարկայական ծրագրով, ներառյալ հայերեն մեջբերումներով: Ցուցահանդեսը համալրվում է ցուցադրված հուշարձանների տակտիլ (շոշափելի, ռելիեֆային) կրկնօրինակներով, որոնք ուղեկցվում են ArtisFutura հիմնադրամի երիտասարդ արվեստագետների կողմից արված ձայնագրություններով: Ցուցանմուշների բանավոր նկարագրություններին ուղեկցում է հայկական ազգային գործիքի՝ դուդուկի նվագը։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 Ցուցահանդեսի մասին տեղեկատվություն

ՈՒՐԱՐՏՈՒԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸՈՒՐԱՇՏՈՒ - ՀԱՐՄԻՆՈՒՅԱ - ԱՐՄԻՆԱ

Ցուցահանդեսի անցկացման օրերը – 31 հոկտեմբերի 2023 — 28 հունվարի 2024։

Ցուցահանդեսի գաղափարը – Միքայել Բադալյան, «Էրեբունի» արգելոցի պատմահնագիտական ​​թանգարանի տնօրեն, Ռամիլ Վերգազով, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի Հին Արևելքի բաժնի առաջատար արվեստաբան։

Համակարգող խումբ – Միքայել Բադալյան («Էրեբունի» արգելոցի պատմահնագիտական ​​թանգարան), Նժդեհ Երանյան (Հայաստանի պատմության թանգարան), Դավիթ Բաղդասարյան («Տապան» թանգարան), ՌամիլՎերգազով, Անաստասիա Յասենովսկայա (Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարան), Աննա Կադիևա, Գալինա Կամելինա (Պետական ​​պատմական թանգարան), Աննա Նովիկովա (Պետական Էրմիտաժ), Մարինա Խաչմանուկյան (Երևան քաղաքի պատմության թանգարան)։

Անցկացման վայրը – Ա․Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի գլխավոր մասնաշենքի 17–18 սրահներ։ (Վոլխոնկա, 12)։

Ցուցահանդեսի մասնակիցներ – Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Պետական Էրմիտաժ, Պետական ​​պատմական թանգարան, («Տապան» թանգարան, Հայաստանի պատմության թանգարան, «Էրեբունի» պատմահնագիտական ​​արգելոց-թանգարան, Երևան քաղաքի պատմության թանգարան։

Հայկական լեռնաշխարհի նախաուրարտական ​​մշակույթը։ Ցուցահանդեսի առաջին բաժինը նվիրված է Հայաստանի հնագույն ցեղերի մշակույթին մ.թ.ա. II հազարամյակի կեսերից մինչև 1-ին հազարամյակի սկիզբը և ներառում է բրոնզե և վաղ երկաթի դարաշրջանների Հայկական լեռնաշխարհի մետաղապլաստիկական և կերամիկակական արվեստի հուշարձաններ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Լճաշեն-Մեծամոր (էթուինական) մշակույթի (մ.թ.ա. XVI-VII դդ.) արտեֆակտներին, որոնք ուշ բրոնզի դարում դարձել են Հին Հայաստանի հիմնական հնագիտական ​​մշակույթը ։

Երկաթի դարաշրջանում Լճաշեն-Մեծամորյան ցեղերի համադաշնությունը, որին ուրարտացիներն իրենց գրավոր աղբյուրներում անվանում էին Վեդուրի-Էթիունի, կորցրեց առաջատար դիրքը տարածաշրջանում, զիջելով Որարտուին, սակայն այդ ցեղերը չվերացան, այլ շարունակեցին գոյակցել Ուրարտուի հետ։ Էթիունին Ուրարտուի հետ միասին կարևոր դեր է խաղացել հին հայկական պետության ձևավորման գործում

Ուրարտուի արվեստն ու մշակույթը Հայաստանում։

Ցուցահանդեսի հիմնական՝ երկրորդ բաժինը նվիրված է ուրարտական ​​արվեստի տարբեր տեսակներին (մոնումենտալ գեղանկարչությունից մինչև փորագրված կնիքներ) Հայաստանի տարածքում գտնվող այս պետության կենտրոններից՝ Էրեբունի, Արգիշտիխինիլի, Թեյշեբաինի և այլն (մ․թ․ա․ VIII- VII դարեր): Ուրարտուի թագավորության տիրակալներն իրենց գիրը, զարգացած մշակույթն ու արվեստը բերեցին լեռնաշխարհի տարածք՝ մեծապես հիմնված էին հին Միջագետքի (մասնավորապես՝ հարևան Ասորական կայսրության) հարուստ գեղարվեստական ​​ժառանգության վրա։ Ուրարտուի և Ասորեստանի կապը հաստատող գտածոների թվում կան թագավորական արձանագրություններ և վարչական ու տնտեսական տեքստերով երեք կավե ցուցանակներ։ Գիրը հանդիսացել է այս հնագույն պետություններին կապող օղակներից մեկը: Մ.թ.ա. 8–7-րդ դարերում Ուրարտական ​​արվեստը Հայաստանում իսկական ծաղկում ապրեց, ինչի վկայությունը երևում է Հայաստանի ուրարտական ​​ամրոցների պեղումների ժամանակ հայտնաբերված մետաղապլաստե արվեստի, մոնումենտալ գեղանկարչության, քանդակագործության, ոսկերչական իրերի, կերամիկայի և գլիպտիկայի (թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վրա փորագրելու արվեստ) ծիսական գործերում։ Ուրարտուի գեղարվեստական ​​հուշարձանները, որոնք մշակվել են բարձր վարպետությամբ, Հին Արևելքի արվեստի ժառանգության կարևոր մասը են կազմում։

Հին Հայաստանի հետուրարտական ​​արվեստը։ Ցուցահանդեսի երրորդ բաժնում ներկայացված են Հայկական լեռնաշխարհի նախկին ուրարտական ​​կենտրոններում հայտնաբերված Երվանդունիների դարաշրջանի (մ․թ․ա VI-IV դդ.) մշակութային հուշարձանները։ Ուրարտուի անհետացումից հետո այս թագավորության ժառանգությունը դարձավ այն հիմքը, որի վրա իր զարգացման մեջ հիմնվում էր Երվանդունիների դարաշրջանի հին հայկական մշակույթը։ Մ․թ․ա 6-րդ դարի կեսերին այս տարածքները մտան Աքեմենյան կայսրության կազմ՝ որպես Հայաստանի սատրապություն։ Դա հստակ երևում է մ.թ.ա. 520 թ-ին թվագրված Դարեհ I թագավորի Բեհիստունի եռալեզու արձանագրության մեջ, որտեղ տրված է Հայաստանի մասին առաջին հիշատակումը, և որը ներառված է ցուցահանդեսի վերնագրում որպես ենթավերնագիր։ Արձանագրության հին պարսկերեն տարբերակում երկիրը կոչվում է «Արմինա», էլամերենում՝ «(Խ)արմինույա» (Հայաստան), իսկ աքքադերենում՝ «Ուրաշտու» (Ուրարտու)։ Ցուցահանդեսում հստակ արտացոլված է Ուրարտուի ժառանգության հիմքից «բողբոջած» նոր մշակույթի հայեցակարգը։ Նոր մշակույթը հարստացավ նաև հին Իրանի հետ կապերի շնորհիվ՝ նախ Միդիական թագավորության, իսկ հետո Աքեմենյան կայսրության հետ։ Հենց Երվանդունիների հին հայկական մշակույթում են դրվել Մեծ Հայք պետության առաջացման հիմքերը։

Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանում ուսումնասիրելով Ուրարտուի մշակույթի ուսումնասիրությունը։

Ցուցահանդեսի վերջին բաժինը նվիրված է Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանում Ուրարտուի մշակույթի ուսումնասիրությանը։ Ցուցադրված կլինեն Հայկական ԽՍՀ ԳԱ և Ա․Ս․Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանի համատեղ արշավախմբի Էրեբունու պեղումների հազվագյուտ արխիվային նյութեր, որոնք պահվում է Պուշկինի թանգարանի ձեռագրերի բաժնում։ Դրանք ներառում են որմնանկարների ամբողջական ջրաներկ գծանկարներ, ճարտարապետական ​​շենքերի գրաֆիկական վերարտադրություններ, գտածոների էսքիզներով դաշտային օրագրեր և ըստ հնագիտական ​​սեզոնների հավաքած ֆոտոալբոմներ: Արխիվը պահպանվել է Պուշկինի թանգարանի արշավախմբի ջոկատի ղեկավար Ս.Ի. Խոջաշի և պեղումների ընթացքում նրա գործընկերուհի Ա.Ա. Դեմսկայայի ջանքերի շնորհիվ։ Վերջինս համակարգել է այն։ Ցուցահանդեսի այս հատվածում ներկայացված են նաև Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանի հավաքածուի Էրեբունու նկարների վերականգնման և վերակառուցման վերաբերյալ  Վերականգնման պետական գիտահետազոտական ինստիտուտի (ГОСНИИР) հետ համատեղ իրականացված լայնածավալ հետազոտական ​​ծրագրի արդյունքները, որն իրականացվել է Վլադիմիր Էդուարդովիչ Քարտաշյանի աջակցությամբ։ Վերականգնման ընթացքում, երբ ներկի վերին շերտը մաքրվել է բազմաշերտ հնագիտական փլվածքների բեկորներից, հայտնաբերվել են որմնանկարների նոր մասեր։ Կատարվել են սվաղի հիմքի քիմիական կազմի, հանքային գունանյութերի և կապող նյութերի ուսումնասիրություններ, ինչպես նաև կատարվել է  ներկերի շերտագրություն։ Էրեբունու որմնանկարները լրացուցիչ ուսումնասիրվել են ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթներով՝ նպատակ ունենալով ավելի ճշգրիտ հատկորոշել նկարը և բացահայտել նախկին վերականգնման հետքերը:

ԱՍ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան – թանգարանային համալիր Ռուսաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը արտասահմանյան արվեստի ամենամեծ գեղարվեստական ​​հավաքածուներից մեկով: Թանգարանն իր հավաքածուում ունի տարբեր դարաշրջանների վարպետների կողմից ստեղծված շուրջ 700.000 ինքնատիպ գործեր՝ Հին Եգիպտոսից և Հին Հունաստանից մինչև մեր օրերը։ Թանգարանի գլխավոր շենքում կարելի է տեսնել համաշխարհային գեղանկարչության խորհրդանշական գործեր, այդ թվում՝ Ռեմբրանդտի, Ռուբենսի, Բոտիչելլիի, Կանալետտոյի, Պուսենի, Հյուսիսային Վերածննդի վարպետների և այլ ականավոր նկարիչների գործեր։ Առանձնահատուկ տեղ է գրավում հովանավորներ Սերգեյ Շչուկինի և Իվան Մորոզովի 19-20-րդ դարերի ֆրանսիական արվեստի հավաքածուն։ Ներկայացված են Կլոդ Մոնեի, Պիեռ Օգյուստ Ռենուարի, Պոլ Սեզանի, Պոլ Գոգենի, Վինսենթ Վան Գոգի, Անրի Մատիսի, Պաբլո Պիկասոյի և այլ վարպետների խորհրդանշական գործերը՝ այս հավաքածուն աշխարհում ամենահայտնիներից մեկն է: Թանգարանի ֆոնդերը ակտիվորեն համալրվում են առ այսօր։ 2018 թվականից Ա․Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանը «Պուշկին XXI» ուղղության շրջանակներում սկսեց ձևավորել Ռուսաստանի մեդիա արվեստի առաջին հավաքածուն։

2020 թվականի հունվարին Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Պուշկինի թանգարանի մաս դարձավ Ժամանակակից արվեստի պետական ​​կենտրոնը (ГЦСИ), Վլադիկավկազում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Սանկտ Պետերբուրգում և Տոմսկում գտնվող իր մասնաճյուղերով հանդերձ։

«Տաշիր ՄԵԴԻԿԱ» ընկերությունների խումբը ներդրումային հոլդինգ է, որը մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ և միավորում է առողջապահության տարբեր հատվածներում գործող ավելի քան 15 ընկերությունների: «Տաշիր ՄԵԴԻԿԱ»-ն ներդրումներ է կատարում այցելուներին ծառայությունների և մատակարարների ենթակառուցվածքների համար՝ աջակցելով բժշկության նոր արդյունավետ մոդելներին: Հոլդինգը ներկայացված է առողջապահության ոլորտի բոլոր մակարդակներում և նախագծեր ընտրելիս հավատարիմ է 5P Healthcare-ի սկզբունքներին:

Ընկերությունն աջակցում է մի շարք խոշոր բարեգործական և սոցիալական ծրագրերի` աջակցելով մշակույթի, արվեստի, գիտության և կրթության զարգացմանը:

«Տաշիր» ընկերությունների խումբ

 «Տաշիր»–ը Ռուսաստանի խոշորագույն դիվերսիֆիկացված արդյունաբերաշինարարական խումբ է, որը ներառում է Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում գործող մոտ 200 ընկերություններ և ձեռնարկություններ։ 1999 թվականին, իր հիմնադրումից ի վեր՝ և ավելի քան 20 տարի, Տաշիրը անշեղորեն ավելացնում է իր ակտիվները Ռուսաստանի շինարարության և զարգացման շուկայում՝ միաժամանակ հաջողությամբ ընդլայնելով իր բիզնեսը այլ ոլորտներում. ֆինանսներ, էներգետիկա, արդյունաբերություն, հյուրանոցային և ռեստորանային բիզնես, զվարճանքի ոլորտ և այլն: Խումբն ընդգրկված է Ռուսաստանի հարյուր խոշոր մասնավոր ընկերությունների ցանկում։ Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը։ Գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի և հարևան երկրների 51 քաղաքներ։ Ընկերության հիմնադիրն ու նախագահը Սամվել Կարապետյանն է։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

Կապ

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Տաշիր» ընկերությունների խմբի կորպորատիվ հաղորդակցության բաժին։

Հեռ․ +7 495 989 28 32| Էլ․փոստ: [email protected]         

Մոսկվա | Պոդկոլոկոլնի նրբանցք, 13/5

 

«Տաշիր ՄԵԴԻԿԱ» ընկերությունների խմբի գովազդի, Հասարակության հետ կապերի և մարքեթինգային հաղորդակցության բաժին

Էլ․փոստ: [email protected]

ք․ Մոսկվա, Միտնայա փողոց շ7, կառույց. 1, տարածք XLIX, գրասենյակ 1