Թբիլիսիում հարձակվել են տրանսգենդեր կնոջ վրա
Թբիլիսիում հարձակվել են տրանսգենդեր կնոջ վրա, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։
Միրանդա Պախավայի խոսքով՝ հարձակման պահին ինքը մյուս տրանսգենդերների հետ միասին Վրաստանի պաշտպանության նախարարության մերձակայքում էր։ Հարձակվողները երկուսն էին, նրանք էլեկտրաշոկեր են օգտագործել։ Տուժածը նրանց չի ճանաչում։ «Դեմքս եւ աջ ձեռքս վնասվել են, նման վնասվածքներ են ստացել իմ ընկերները»,-հայտարարելէ տրանսգենդերը։
Դեպքի վայր ժամանած քրեական ոստիկանության աշխատակցիներին հաջողվել է ձերբակալել հարձակվողներին։ Սակայն տուժածի խոսքով՝ ոստիկանությունում իրենց խորհուրդ են տվել հրաժարվել բողոք ներկայացնել, հակառակ պարագայում նրանց սպառնացել են ձերբակալությամբ։
Նրա խոսքով՝ հարձակված մարդիկ ավելի ուշ հայտարարել են՝ իբր տրանսգենդերները վնասել են իրենց ավտոմեքենան։
Վրաստանին ՆԳՆ-ում ասել են, որ Միրանդա Պախավայի խոսքերը ճշմարտությանը չեն համապատասխանում։
Միջադեպը հետաքննվում է։