Կարեւոր լուր Աղդամից Սերժ Սարգսյանին
Lragir.am-ը գրում է.
Արցախյան Տիգրանակերտում պեղումների ժամանակ հյուսիսային պատի մոտ հայտնաբերվել է կարասային թաղում։ Այս մասին ասել է Տիգրանակերտի հնագիտական գիտարշավի ղեկավար Համլետ Պետրոսյանը։
Համլետ Պետրոսյանի խոսքով, կարասը բացվել է, դատելով դրա մեջ հայտնաբերված նյութերից` թաղումը վերաբերում է մեր թվարկության 2-3 դարերին։ Հանգուցյալի աճյունի հետ միասին կարասի մեջ դրված էին նետի ծայր, ուլունքներ, խոյակերպ փոքր սափորներ, ոսկե զարդեր։
Կարասային թաղումների տարածման արեալը համապատասխանում է հայերի տարածման արեալին, համոզված են գիտնականները։ Համենայնդեպս, այդ դարաշրջանում տարածքում օրինակ թյուրքական ցեղեր դեռ չկային:
Ժամանակին՝ մոտ 10 տարի առաջ, Սերժ Սարգսյանը մուննաթ էր գալիս իրեն տարածքային զիջումների գնալու պատրաստակամության համար մեղադրողների վրա՝ Աղդամը հո մեր հայրենիքը չէ: Հետո եղան պեղումները Տիգրանակերտում, բացվեցին այդ տարածաշրջանի հայկական հետքեր: Սերժ Սարգսյանը այցելեց Տիգրանակերտ՝ անձամբ տեսնելու ու համոզվելու:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: