ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ օգոստոսի 3-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 478.72 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.59 դրամով և կազմել 567.04 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 7.91 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.48 դրամով և կազմել 633.59 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 15.06 դրամով և կազմել 19540.67 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.00 դրամով և կազմել 256.57 դրամ: Պլատինի գինը նվազել է 11.16 դրամով և կազմել 14467.73 դրամ: