Սպիտակի ողբերգությունը՝ անգործության հետևա՞նք. ինչու են բաժանվել ամուսինները. սպանության հետքերով
Armlur.am-ը գրում է.
Սպիտակում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ընտանեկան ողբերգությունից «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նախ հիշեցնենք, որ նշված օրը Սպիտակում վարձակալած բնակարանում հայտնաբերվել էին 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի կախված դին, ննջասենյակի անկողնում երկու անչափահաս` 5 եւ 7 տարեկան երեխաները` խեղդամահ արված: Հենց դեպքի օրը միանգամից վարկած շրջանառվեց, որ կինը խեղդամահ է արել աղջիկներին, ապա` ինքնասպան եղել: Ի՞նչը կարող էր կնոջը նման քայլի դրդել, հայտնի չէ: Համենայնդեպս, ճանաչողները Մարինե Հովհաննիսյանին բնութագրում են որպես կիրթ, դաստիարակված, համեստ կնոջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 45-ամյա կինն իրականում հոգեկան խնդիրներ է ունեցել: Նա 2014 թվականին գրանցվել է Սպիտակի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում՝ դեպրեսիա հիվանդությամբ: Ըստ շրջանառվող տեղեկությունների` կնոջ մոտ հիվանդությունն առաջացել է ամուսնու հետ լարված հարաբերությունների պատճառով: Ինչն էլ, ըստ խոսակցությունների, դարձել է 4 տարի առաջ ամուսնալուծվելու բուն պատճառը: Ասում են՝ ամուսինն էլ ագրեսիվ վարքագծով ու ոչ դրական կերպար է, ամուսնալուծությունից հետո պարբերաբար հետապնդել է կնոջն ու սպառնալիքներ հնչեցրել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սպիտակի հոգեբուժական կաբինետի նյարդաբան-հոգեբույժ Անահիտ Օհանյանը մանրամասնեց, որ կինը գտնվել է հանգիստ վիճակում: Երկու ամիսը մեկ այցելել է ու դեղեր ստացել. «Դեպրեսիվ համախտանիշ է ունեցել: Շատ լավ մայր էր, հրաշալի խնամում էր իր երեխաներին, ամուսնու հետ ահավոր լարված էին: Վերջին անգամ հոկտեմբերին է եկել, դեղեր ստացել, վիճակը հանգիստ էր»,- ասաց նա: Օհանյանը դժվարացավ նշել, թե ինչը կարող էր վիճակի կտրուկ վատթարացման պատճառ հանդիսանալ, իրեն հասած տեղեկություններով՝ կինը հավանաբար կրոնական ինչ-որ կառույցի է անդամակցել:
Շարունակությունը` այստեղ