Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
Politics

Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելը՝ մարտահրավեր. Գագիկ Ծառուկյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր ձեւաչափով զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

Պարո՛ն Ծառուկյան, մեր պետությունը վերջին շաբաթներին հայտնվեց նոր մարտահրավերների առաջ՝ հարյուր հազարից ավելի փախստականներ, կորսված Արցախ, նոր սպառնալիքներ։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է դիմակայել այդ մարտահրավերներին, եւ արդյոք ունե՞նք այդ ռեսուրսները։

– Այո, հարյուր հազարավոր մեր քույրեր եւ եղբայրներ տեղահանվել են իրենց հայրենիքից։ Այս փուլում մեր խնդիրն է ցույց տալ առաջին անհրաժեշտ աջակցությունը՝ ժամանակավոր կացարաններ, ապրուստի միջոցներ, հագուստ, սնունդ, մարդկային լավ վերաբերմունք եւ այլն։ Սա առաջին փուլն է, եւ թե՛ պետությունը, թե՛ խոշոր բիզնեսը, թե՛ ցանկացած նորմալ մարդ անում է իր քայլը։ Խոսքը միանգամից մեծ թվով բռնի տեղահանվածների մասին է, ու միանգամից մեծ աջակցություն կազմակերպելը շատ բարդ գործ է ու պահանջում է լուրջ աշխատանք։ Կարեւոր է հասկանալ, որ սա միայն առաջին փուլն է։ Հետո գալու է տասնյակ հազարավոր ընտանիքների համար բնականոն կյանք ապահովելու խնդիրը՝ մշտական բնակավայրեր, տներ, աշխատանք, դպրոց, բուհ, սոցիալական խնդիրների լուծում եւ այլն։ Եթե սկզբում շատ բան էմոցիայի վրա էր, ապա այս փուլում պահանջվելու է գրագիտություն, խնդրի խորքային իմացություն, միջազգային փորձ, պետության եւ բիզնեսի համատեղ աշխատանք, միջազգային աջակցություն եւ այլն։ Մի պարզ օրինակ բերեմ. Արցախից եկել են տարբեր ոլորտների լավ մասնագետներ՝ բժիշկներ, դասախոսներ, ուսուցիչներ… Հայաստանը կարիք ունի լավ մասնագետների, եւ յուրաքանչյուրին պետք է թիրախային տեղավորել՝ ճիշտ ընտրելով, առաջարկելով ճիշտ բնակության վայր եւ աշխատանք։ Եթե մարդը լավ հողագործ է, լավ անասնապահ, լավ հասկանում է ֆերմերությունից, գյուղատնտեսությունից, նրան պետք է իրեն հարմար տեղ ու գործ առաջարկել եւ օգնել, որ ստացվի։ Ասածս այն է, որ առաջին փուլում՝ գրկաբաց ընդունելուց հետո, գալիս է երկրորդ փուլը, որն ավելի երկարատեւ եւ ավելի լուրջ աշխատանք է պահանջում։

– Դուք ասացիք՝ գրկաբաց ընդունել։ Արդյոք մի՞շտ է այդպես։

– Կարծում եմ՝ ճնշող մեծամասնությամբ՝ այո՛։ Համատարած մարդիկ, ինչով կարողանում, օգնում են, իրենց հացը կիսում են, իսկ ողբերգությամբ ուրախացողները կա՛մ հայ չեն, կա՛մ ընդհանրապես մարդ չեն։ Բայց ես ուզում եմ շարունակել նախորդ հարցը՝ «կորսված Արցախի» վերաբերյալ։ Ես համամիտ չեմ այս ձեւակերպման հետ։ Արցախը կայացած պետություն էր՝ իր ամեն ինչով, հատկապես անկախության տարիներին լուրջ զարգացել էր: Ով եղել է Արցախում, տեսել է մեր քաղաքները, գյուղերը, համալսարանները, գործարանները, ֆերմաները, հիվանդանոցները, մարզադաշտերը, հյուրանոցները եւ այլն։ Մի խոսքով, ամբողջական պետություն՝ մեր հազարամյա հողի վրա։ Հիմա, եթե մահվան սպառնալիքի տակ մարդիկ ստիպված են եղել դուրս գալ, դա չի նշանակում, որ վերացել են նրանց իրավունքներն այդ ամենի հանդեպ. կա սեփականության իրավունք, կա միջազգային իրավունք, կան գույքային բազմաթիվ հարցեր եւ այլն, ու կա սեփական հայրենիք վերադառնալու իրավունք։ Եթե Հայաստանը ճիշտ դնի հարցերը եւ ճիշտ աշխատի դաշնակիցների ու միջնորդների հետ, ապա, սկսած մարդկանց ապահով վերադարձից մինչեւ սեփականության այլ իրավունքներ, հարցերը կարող են բարձրացվել։ Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանը սա լավ հասկանում է։ Մնում է՝ մենք ճիշտ աշխատենք։ Ինչ վերաբերում է Հայաստանի հանդեպ նոր սպառնալիքներին, ապա դրա ռիսկը շատ մեծ է, եւ այստեղ դեր է խաղում իրական դաշնակիցների հետ հարաբերությունների փչացումը։ Ես մարտահրավերների մեջ անպայման կնշեի Ռուսաստանի հետ կտրուկ վատացող հարաբերությունները։

Դուք միշտ հանդես եք եկել Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների օգտին։

– Ես հիմա էլ եմ նույնը անում։ Հայաստանը կարիք ունի դաշնակիցների, եւ ոչ թե ամբողջ աշխարհի հետ թշնամանալու։ Հայաստանը ճիշտ քաղաքականության դեպքում կարող է շատ լավ հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ Արեւմուտքի։ Մեր երկրի շահը դա է պահանջում։ Ամբողջ աշխարհը խառնվել է իրար, ամեն տեղ պատերազմ ու աղետ է։ Հիմա այս պայմաններում, մեր այս վիճակով մենք մի հատ էլ նո՞ր հակառակորդ ենք ուզում՝ ի դեմս Ռուսաստանի։ Ես միշտ հանդես եմ եկել նաեւ Արեւմուտքի հետ լավ հարաբերություններ ունենալու օգտին, ու իմ հիմնավորումը, կարծում եմ, շատ հասկանալի է. հայ ժողովրդի մի զգալի մաս ապրում է Արեւմուտքում, մի շատ մեծ մաս էլ՝ Ռուսաստանում եւ այլուր։ Սա է մեր ժողովրդի ճակատագիրը, մենք սա հաշվի առնելով՝ պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը, որի առանցքը իրական լավ հարաբերություններն են, ոչ թե մեկի հաշվին մյուսին լավություն անելը։

– Պարո՛ն Ծառուկյան, Բաքվի բանտերում են գտնվում հայ պետական գործիչներ, նախկին նախագահները։ Ի՞նչ է պետք անել։

– Բաքվի բանտերում են գտնվում Արցախի համար իրենց կյանքը դրած մարդիկ, պետական գործիչներ, հասարակական խոշոր գործիչներ, լուրջ զինվորականներ, նաեւ մեծ թվով հայ զինծառայողներ ու Արցախից առեւանգված քաղաքացիներ։ Սա մեզ համար ազգային արժանապատվության խնդիր է, սա այն հարցն է, որի վրա գիշեր-ցերեկ պետք է գրագետ աշխատել։ Քանի Բաքվի բանտում կա գեթ մեկ հայ, այդ աշխատանքը դադարացնելու իրավունք մենք չունենք։ Ես պատրաստ եմ օգնել միջազգային լավագույն իրավաբաններին ներգրավելու հարցում, ինձնից կախված ամեն ինչ պատրաստ եմ անել։ Պետությունը պարտավոր է այդ հարցը դնել միջնորդների եւ դաշնակիցների առաջ։ Նորից եմ կրկնում՝ դա ազգային արժանապատվության հարց է։

– Պարո՛ն Ծառուկյան, հայաստանյան քաղաքական անցուդարձին հետեւո՞ւմ եք, եւ եթե այո, ի՞նչ կանխատեսումներ ունեք։

– Իհարկե հետեւում եմ։ Ձեր հարցին փորձեմ առավել անկեղծ պատասխանել. բոլորիս կյանքը փոխվել է, նախկին պատկերացումները, խնդիրները, հարաբերությունները ամբողջությամբ փոխվել են։ Ով չի հասկանում սա, նշանակում է՝ ոչ մի կարեւոր բան չի հասկանում։ Ես մարդ եմ, որն ամբողջ կյանքն ապրել է Հայաստանում, ամեն ինչ կառուցել է Հայաստանում՝ գործարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ, շենքեր, ու հիմա տեսնում է, որ իր երկիրը այս վիճակում է։ Ո՞նց կարող ես դու շարունակել ապրել սովորական կյանքով։ Ամեն նոր կառույցի հետ ուրախացել եմ, որ իմ երկրի ծաղկմանը օգնում եմ, ամեն նոր բացվող աշխատատեղի հետ հպարտացել եմ, որ մի ընտանիք էլ աշխատանք կունենա ու չի գնա երկրից, ամեն նոր բացվող եկեղեցու ժամանակ մտածել եմ, որ մենք՝ որպես քրիստոնյա ազգ, ավելի լավը կդառնանք, ավելի ազնիվ կլինենք։ Հիմա աչքիս առաջ երկիրն այս վիճակում է՝ անորոշ, մարդիկ քանդված, տխուր։ Նորից եմ ասում՝ բոլոր հայրենասեր մարդկանց կյանքը էլ հինը չի կարող լինել, շատ բան է փոխվել, ու նաեւ պատկերացումները քաղաքական պրոցեսների շուրջ նույնպես փոխվել են։ Ինձ կուսակցությունները չեն հետաքրքրում. ինձ իմ երկիրն է հետաքրքրում, իմ հայրենիքը։ Լուծումներն էլ հինը չեն կարող լինել։

– Ի՞նչ նկատի ունեք։

– Նկատի ունեմ այն, ինչի մասին ամիսներ շարունակ ասում եմ. երկրում պետք է փոխվի մթնոլորտը։ Մեզ վերջին տարիներին բզկտել են, հանել են իրար դեմ, ու դրանից մեր պետությունը թուլացել է։ Եթե ուզում ենք ունենալ պետություն, պետք է գնանք ներքին, ներհասարակական հաշտության։ Պիտի հասկանանք՝ ինչ ենք անում, ոնց ենք անում, ոնց ենք դիմակայում այս դժվար շրջանին, ոնց ենք մեջքներս ուղղում։ Եթե մենք չենք ուզում ազգովի դառնալ փախստական, պիտի գնանք այդ ճանապարհով։ Մենք իսկապես լուրջ ազգ ենք, սա մեզ ոչ սազական վիճակ է, ժամանակավոր փուլ։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում