Բաքվում երկրորդ անգամ ամուսնացած տղամարդուն առաջին կնոջ հարազատները ծեծի են ենթարկել
Բաքվում երկրորդ անգամ ամուսնացած տղամարդուն առաջին կնոջ հարազատները ծեծի են ենթարկել։
Report-ի հաղորդմամբ՝ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել Սաբուչինի շրջանում։
Ծեծռտուքը տեղի է ունեցել այն պատճառով, որ 32-ամյա Ռուսլան Գուլիեւը երկրորդ անգամ է ամուսնացել։ Գուլիեւի առաջին կինը՝ 31-ամյա Այգյուն Հանբարովան, իմանակով այս մասին, հարազատների հետ եկել է Գուլիեւի ծնողների տան մոտ։ Կողմերի միջեւ ծեծկռտուք է սկսվել, Ռ. Գուլիեւը լուրջ վնասվածքներ է ստացել։
Իսկ Ա. Հանբարովային ծեծի է ենթարկել սկսեսուրը։ Երկու կանայք վնասվածքներ են ստացել։ Նշվում է, որ Ռ. Գուլիեւն առաջին կնոջից առանձին է ապրել։