Չինաստանում կրկեսային ցուցադրության ժամանակ վագրին ստիպել են ձի հեծնել. լուսանկարներ
Չինաստանի Ցինհայ նահանգում կրկեսային ցուցադրության ժամանակ արված և համացանցում լայն տարածում գտած տեսանյութը անհանգստացրել է բնապահպաններին, որում ցուցադրվել է, թե ինչպես են վարժեցնողները կրկեսային վագրին ստիպում ձի հեծնել ու զվարճացնել մարդկանց:
Ինչպես տեղեկացրել է The Daily Mail պարբերականը, այդ հնարքից հետո վագրին շղթայել են ու ստիպել լուսանկարվել բոլոր ցանկացողների հետ:
Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող PETA կազմակերպության ներկայացուցիչ Էլիսա Ալենը հայտնել է, որ բնության մեջ երբեք այդպիսի դեպք չի եղել, որ վագրը ելնի ձիու մեջքին կամ թռչի հրե օղակի միջով:
Այդ երևույթն ընդհանրապես դեմ է կենդանիների վայրի բնազդին, դրա համար էլ այսպիսի արդյունքի հասնելու համար նրանք ծեծում, մտրակում ու պատժում են կենդանիներին, որպեսզի նրանց հնազանդեցնեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.news-ը: