ԶՊՄԿ-ն շնորհավորում է Ուսուցչի տոնը` մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ուժ և կորով, անսպառ եռանդ
Հարգելի մանկավարժներ, կրթության բնագավառի աշխատակիցներ
ԶՊՄԿ - ն շնորհավորում է Ձեզ` մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ուժ և կորով, անսպառ եռանդ:
Մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին Ձեր աշխատանքն ավելի է դժվարացել ու կարևորվել. Դուք եք այն ուժը և աղբյուրը, որտեղից պետք է հիմնավոր գիտելիք ստանա սերունդը:
Հայը դարեր ի վեր կարևորել է կրթության և գիտության դերը, կարողացել սերունդ կրթել, գնահատել ուսուցչին և տվել գիտնականներ, կոմպոզիտորներ, տարբեր բնագավառների աշխարհահռչակ մասնագետներ:
Մեր ժամանակակից աշխարհում անգամ` դպրոցում ձեռք բերած գիտելիքների շնորհիվ են ձևավորվում մարդկային արժեքներն ու աշխարհայացքը:
Որքան էլ արագորեն փոփոխվող տեխնոլոգիաները մեզ հետաքրքրող հարցերին արագ և անսխալ պատասխաններ տան, դպրոցն է եղել, կա և կմնա գիտելիքի շտեմարանը:
Ուսուցչի օրվա առթիվ ԶՊՄԿ արհեստակցական կազմակերպությունը նվերներ հանձնեց կոմբինատի նախակրթարանների աշխատակիցներին: