Ի՞նչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը վարչապետ չդառնա
1in.am\ Ընդդիմության առաքելությունը երևի հենց այն է, որ պահանջի իշխանության առաջին դեմքի հրաժարականը և դրան հասնելու պարագայում արձանագրի իր «պատմական» հաղթանակը: Բայց Հայաստանի նորագույն պատմության մեջ գոնե մի դեպք հիշում ենք, երբ առաջին դեմքի հրաժարականը ոչինչ չտվեց դա պահանջող ընդդիմությանը: Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական հայտարարությամբ հեռացավ, բայց իր հետ չտարավ համակարգը, որը դարձավ ավելի ապաքաղաքական ու այլանդակ` խժռելով ոչ միայն ԱԺՄ-ին, այլ ամբողջ քաղաքական դաշտը:
Խորհրդարանական համակարգի պայմաններում անձի հեռացումն ավելի երկրորդական նշանակություն կարող է ունենալ, եթե պահպանվում են ստատուս-քվոն և այդ առանցքի շուրջ գործող համակարգը: Կարճ ասած` Սերժ Սարգսյանի հեռանալն իմաստ ունի, եթե նա իր հետ տանի համակարգը: Նման բան, սակայն, միայն հեքիաթներում կարող է լինել, որովհետև հենց համակարգն է Սերժ Սարգսյանի անվտանգության երաշխավորը` գլոբալ իմաստով: Խորհրդարանական ընդդիմությունը`«Ելք»-ը, գրեթե բաց տեքստով հասկացրել է, որ մինչև 2018-ի ապրիլը ստատուս-քվո փոխելու, օրինակ, խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը հասնելու ռեսուրս չունի: Ավելորդ է ասել, որ նման ռեսուրս չունեն առավել ևս արտախորհրդարանական ուժերը, որոնք, մեծ հաշվով, քաղաքականապես ու բարոյապես մաշված են:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում