Ադրբեջանը 5 օր առաջ լիովին ապահովեց իր պետական ինքնիշխանությունը. Ալիև
Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության արդյունքում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ Նախիջևանում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Հինգ օր առաջ մենք լիովին ապահովեցինք և վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը։ 24 ժամից էլ քիչ ժամանակում իրականացված հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում «Ադրբեջանի տարածքում» «ապօրինաբար տեղակայված» հայկական բանակը հանձնվեց, ընդունեց մեր պայմանները, և այդպիսով Ադրբեջանը լիովին ապահովեց իր պետական ինքնիշխանությունը»,- ասել է Ալիևը։