Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը՝ Հայաստանի Անկախության 32-րդ տարեդարձի առթիվ
Հայրենասե՛ր Հայ ժողովուրդ
Հայոց քաջորդիների նվիրումի, խիզախության և անձնազոհության շնորհիվ՝
Հայաստանը 32 տարի առաջ կրկին վերականգնեց իր անկախությունը, և դարերի դաժան փորձությունների միջով անցած Հայ ժողովրդի Հայրենիք Հայաստանն անդամագրվեց անկախ պետությունների ընտանիքին՝ ի հեճուկս մեր բազում թշնամիների։
Հայաստանը 32 տարի առաջ կրկին վերականգնեց իր անկախությունը, և դարերի դաժան փորձությունների միջով անցած Հայ ժողովրդի Հայրենիք Հայաստանն անդամագրվեց անկախ պետությունների ընտանիքին՝ ի հեճուկս մեր բազում թշնամիների։
32 տարի առաջ, Անկախության օրհնյալ զարթոնքի ուժով, մենք վերականգնեցինք դարերով կորստյան մատնված Հայոց փառքի դափնիները՝ Հայ ժողովրդի համար ապահովելով ազգային դիմադրության Ոգի և միջազգային արդի քաղաքականության դժվարին դերակատարումներին մասնակցելու հաստատուն ճանապարհ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի և անձամբ իմ անունից՝ շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձի առթիվ և մաղթում դեպի հավերժություն քայլող հզոր ու անպարտելի Հայաստան, որի հզորությունն ու կայունությունը Հայոց Ազգային Բանակն է և Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունը:
Միշտ գիտակցե՛ք, որ Հայաստանի անկախությունը յուրաքանչյուր Հայի համար բացարձակ արժեք է այնպես, ինչպես Ծնողը, Ընտանիքը, Հայրենիքը։
Հավերժ խոնարհում Հայոց Հայրենիքի պաշտպանության համար նահատակված Հայորդիների հիշատակի առջև։
Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում Հայոց անառիկ լեռների համառությունն ու Հայոց քաջերի անդավաճան Ոգու ուժը:
Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Հայ ազգի համար ԿԱՐՄԻՐ ԳԻԾ են, և մենք գլխատելո՛ւ ենք այն պետություններին, որոնք կանցնեն այդ ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ:
Շնորհավո՛ր անկախությանդ տոնը, Հայաստա՛ն։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ` Խաչիկ Ասրյան