Ողբերգական վթարի հետևանքով 23-ամյա տղան հիվանդանոցում մահացել է. մայրն ու հայրը մահացել էին տեղում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հիվանդանոցում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Մարատ Ս․-ն։
Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով։
Նրանք են Կոտայքի մարզի բնակիչներ 52-ամյա Մարատ Ս․-ն և 50-ամյա Մարինե Կ․-ն։ Վերջիններս ամուսիններ էին, իսկ այսօր մահացածը նրանց որդին էր, ովքեր ոչ միայն իրենց բնակության վայրում, այլ նաև նրանց ճանաչողները ասում էին, որ Նոր Հաճն քաղաքի ամենապարկեշտ, հայկական ավանդույթներին հավատարիմ սկզբունքներով ապրող ընտանիքն էին։ Բացի բարություն անելուց՝ անգամ սոցիալապես անապահովներին օգնելուց, ուրիշ բան չեն տեսել ընտանիքի անդամների կողմից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։