Մահվան ելքով վրաերթ՝ գրեթե ոչնչից. մանրամասներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Տարոն Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հաղթանակ և Զորական գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտներ, Տավուշի մարզի բնակիչներ 32-ամյա Հմայակ Ա.-ին և 22-ամյա Լևոն Չ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Հմայակ Ա.-ն տեղում մահացել է, իսկ վիրավոր Լևոն Չ.-ն ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկների կողմից նախ տեղում առաջին օգնությունն է ստացել, ապա Պարեկային ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով դեպքի վայրում, մինչև վրաերթը, վթարված է եղել վրաերթի ենթարկվածներից մեկի «06»-ը և մյուսը եկել է ընկերոջն օգնելու իր «06»-ով, ինչից հետո վրաերթի են ենթարկվել, ինչն էլ դարձել է մեկի մահվան պատճառ: