Նոր մանրամասներ Վանաձորում ոստիկանների կողմից մինչև ատամները զինված «Սամբիստ Վահրամի» վնասազերծումից. կրակոցների արդյունքում տուժող կա (Ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով քննիչ Մուրադյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ հուլիսի 30-ին Վանաձոր քաղաքի բնակիչ 46-ամյա Վահրամ Ալթունյանի կողմից AKM տիպի ինքնաձիգից արձակցված կրակոցների արդյունքում նյութական վնաս է կրել Վանաձոր քաղաքի մի բնակչուհի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները՝ ոստիկանության Լուռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ կրակոցների հետևանքով վնասվել է Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի 1-ին շենքի բնակիչ 61-ամյա բելա Ադամյանի բնակարանի ննջասենյակի ապակին և սենյակում տեղադրված Sanyo տեսակի հեռուստացույցը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ալթունյանը, ով Վանաձորում ավելի շատ հայտնի է «Սամբիստ Վահրամ» մականվամբ, քթի շրջանում վնասվածք է ստացել, ինչի առիթով էլ քննչական մարմնում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Սայաթ-Նովա զբոսայգու մոտ, մինչև իր կողմից կրակոցներ արձակելը, իրեն անհայտ անձի կողմից հարվածելու հետևանքով, և մինչ այդ վիճաբանություն է տեղի ունեցել իրար միջև:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում