Արտակարգ դեպք՝ Երևանում. մանրամասներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «14-ի կրուգում», Zhongtong մակնիշի թիվ 32 երթուղին սպասարկող ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել 2 Ford Transit մակնշի ավտոմեքենաների, ապա նորից առաջ ընթացել, կոտրել տրասնպորտի համար նախատեսված կանգառը և բախվել BMW X5 և Mercedes մակնիշի ավտմեքենաների, բնակելի շենքի երկաթե ճաղավանդակների և բնակիչների համար փողոցում տեղադրված գազի հաշվիչ ցուցիչներին՝ կոտրելով այն ևս:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն սկսվել է ուժեղ գազի արտահոսք, քանի որ գազախողովակը կոտրվել է։
Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ավտոբուսի մեջ չի եղել: Ըստ նրա գործընկերների՝ ավտոբուսը կանգնեցրել է և իջել է, որպեսզի իր բնական կարիքները հոգա և այդ պահին ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել դեղին Ford-ին, ապա սպիտակ Ford-ին ու եթե բախումը դեղինին չլիներ, հնարավոր է ավելի խոշոր և ծանր հետևանքներ ունենար վթարը:
Այս պահին գազամատակարարումը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել, որպեսզի խնդիրը կարճ ժամանակում լուծեն, բնակիչներն էլ դիմում էին վարչական շրջանի ղեկավար Ա. Հովակիմյանին, խնդրելով, որպեսզի միջոցներ ձեռնարկեն գազի հաշվիչները նշված վայրից ավելի անվտանգ վայր տեղափոխելու համար, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ նմանատիպ իրավիճակ է ստեղծվում նշված հատվածում: