Գորիսի 3 կրթօջախներ արդեն օգտվում են Ucom-ի գերարագ ինտերնետից
«Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հանձնարարության հիման վրա կատարված աշխատանքի արդյունքում Գորիսի 3 կրթօջախների՝ թիվ 4 և Ա․ Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցների, ինչպես նաև «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի հարյուրավոր սաներն անվճար կօգտվեն Հայաստանի ամենաարագ ինտերնետից։ Տեխնիկական թիմի ջանքերով նշյալ կրթօջախներում արդեն ապահովված է ֆիքսված ինտերնետի հասանելիությունը, ինչպես նաև գործարկվել է ժամանակակից օգտատերերի պահանջներին համապատասխանող Wi-Fi ցանցը։
«Գորիսի ուսումնական հաստատություններում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ հուսալի և արագ ինտերնետի հասանելիության ապահովումն արդեն իրականություն է։ Այո՛, մեր խոստումը գործ է։ Տրամադրելով անվճար գերարագ ինտերնետ՝ մենք ավելի բարենպաստ միջավայր ենք ստեղծել հարյուրավոր սաների ուսման և գիտելիքների փոխանակման համար։ Համոզված ենք, որ բարելավում ենք հայրենիքի կրթական լանդշաֆտը՝ ապահովելով երիտասարդների հաջողության համար անհրաժեշտ ռեսուրսը», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հիշեցնենք, որ Գորիս այցի ընթացքում «Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին ինտերնետ կապի տրամադրման դիմում են ներկայացրել Գորիսի թիվ 4 և Ա․ Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցների, ինչպես նաև «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեններ Ա․ Շեգունցը, Լ․ Մանուչարյանը և Կ․ Լազարյանը։