Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ից կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան քաղաքում՝ oգոստոսի 29-ի կեսօրից հետո սպասվում է, սեպտեմբերի 1-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։ Օգոստոսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
Հանրապետության տարածքում` օգոստոսի 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 30-ին, սեպտեմբերի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 29-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-21 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։