Մահացած զինծառայող Արմեն Խաչատրյանը Աբովյան քաղաքից էր. տեսանյութ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արմեն Խաչատրյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից, նա մոտ մեկուկես տարվա զինծառայող էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմենի ծանոթներից մեկը։
Նա ուներ իրենից մեծ եղբայր, ծնողներն ապրում են Ռուսաստանում։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երեկ՝ օգոստոսի 27-ին, մահացու հրազենային վիրավորումներ են ստացել զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ժամը 16:00-ի սահմաններում, մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։
Մահացած զինծառայող Արտյոմ Հայկազյանը Նորատուսից էր, ընտանիքի միակ որդին (ֆոտո)